Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հույս է հայտնել, որ շուտով կսկսվեն երկրների միջև 2019 թվականին ընդհատված ուղիղ չվերթների վերականգնման հարցի քննարկումները:
«Հուսով ենք, որ մոտ ապագայում մենք կվերադառնանք երկու երկրների (Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության) միջև ուղիղ թռիչքների վերսկսման խնդրի կոնկրետ քննարկմանը», – հինգշաբթի ՏԱՍՍ-ին ասել է Աբաշիձեն:
Ինչպես արդեն հայտնել ենք, ՌԴ ԱԳՆ-ից անդրադարձ է եղել Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերսկսման հարցին։