Անդրադառնալով օգոստոսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տարեդարձին, որին հրավիրված են եղել ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը և կառավարության անդամներ, թերթը գրում է.
«Սյունիքում ասում են, որ «անգամ ճոխ ծնունդը չի փրկի Սուրիկին»: ՀՀ նախագահի` արձակուրդից վերադառնալուց հետո մի քանի ճանաչված հանրապետականներ կփորձեն նախագահի մոտ բացահայտել մարզպետի դեմքը: Ըստ նրանց՝ Ս. Խաչատրյանին «վերևներում» չեն ուզում պաշտոնանկ անել, քանի որ ընտրություններոմ ձայն է ապահովում: Սակայն վերջին` 2008 թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Սյունիքի բոլոր քաղաքային համայնքներում նրա թեկնածուները պարտվել են»:








































