ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է Սիրիայի դեմ ամբողջ աշխարհով պայքարել:
«Մենք ի սկզբանե հայտարարել ենք Ասադի կողմից լեգիտիմությունը կորցնելու մասին, մենք առաջինն ենք ասել դրա մասին: Բայց կարևոր է, որ հնչի ոչ միայն ԱՄՆ ձայնը»,- հայտարարել է Քլինթոնը CBS-ին տված հարցազրույցում:
Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել Ռուսաստանին զենք չվաճառել Սիրիային:
Հիշեցնենք, որ Սիրիայում նախագահ Բաշար Ալ-Ասադը բանակի օգնությամբ ճնշում է ռեժիմի հակառակորդներին, որոնց նա զինված ահաբեկիչներ է որակում:










































