Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Արմեն Չարչյանի պաշտպանը միջնորդեց կալանքը փոխարինել 10 մլն դրամ գրավով

Ընդհանուր իրավասության դատարանը Վահե Միսակյանի նախագահությամբ սկսել է Արմեն Չարչյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Առաջին դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդել է փոխել խափանման միջոց կալանքը գրավով՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը: Պետական մեղադրողն առարկել է միջնորդության դեմ:

Դատավոր Վահե Միսակյանն էլ նշել է, որ ամեն դեպքում որոշակի չափ պետք է ասել, քանի որ դատարանի հայեցողությունը լայն հասկացություն է.

«Այդ դեպքում գրավի նվազագույն շեմը կարող ենք դիտարկել 10 մլն դրամը»,-հայտնել է Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանը մասնակի բավարարել էր Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը՝ կալանավորելով նրան մեկ ամիս ժամկետով։ Դատարանը հաստատված էր համարել հնարավոր խոչընդոտման ռիսկը, ինչը պաշտպանների դիտարկմամբ՝ այս պահին ընդհանրապես վերացել է, քանի որ քրեական գործով բոլոր վկաներն արդեն հարցաքննվել են, ավելին՝ Չարչյանի դեմ չկա որևէ մեղադրական բնույթի ցուցմունք։

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ընդգծել է, որ գործով անցնող բոլոր վկաներն արդեն հարցաքննվել են:

Մեղադրող դատախազը առարկել է միջնորդության դեմ՝ պնդելով, որ դատարանը պետք է անփոփոխ թողնի որոշումը, և ամբաստանյալը պետք է մնա կալանքի տակ։

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-ի 4-րդ մասի 2-րդ կետով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը):

Ըստ քրեական գործի նյութերի՝ Չարչյանը, հանդիսանալով «Իզմիրյան» ԲԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին և քվեարկել ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, այլ «Հայաստան» դաշինքի օգտին: Վերջինս դաշինքի անդամ և պատգամավորության թեկնածու է։

Ցուցմունք տալուց հրաժարվող պրոֆեսորը հայտարարել է, որ իր արարքը հանցագործություն չէ և ինքն իր աշխատակիցներին չի հարկադրել։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի վաղը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում