Ամպրոպային հորդառատ անձրևները Ավստրիայի մի քանի շրջաններում ջրհեղեղի պատճառ են դարձել : Հայղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ավստրիայի աղետների կանխարգելման ծառայությանը ։
Վարարած գետի ջրերը դուրս են եկել հունից և հեղեղել Զալցբուրգ նահանգի Հալլայն քաղաքի կենտրոնը։
Ներկայում զոհեր կամ ավերածություններ չկան:
Ջհեղեղի վտանգ կա երկրի մի շարք շրջաններում, այս մասին նախազգուշացումներ են տրվել նահանգների բնակիչներին։Ավստրիայում անձրևներն ու ամպրոպները չեն դադարում ամբողջ օրվա ընթացքում: