Monday, 13 05 2024
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը

Իրանը չէր կարող բացահայտ Հայաստանի հետ իր ընդհանուր շահերի մասին երբևէ խոսել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը

Իրանի նորընտիր նախագահ Ռայիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին տարբեր կերպ է շնորհավորել: Մասնավորապես նա շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին ՝ «Ադրբեջանի տարածքները հաջողությամբ ազատագրելու, այդ տարածքներում  Ադրբեջանի պետական իշխանության վերականգնման և պետական սահմանների վերահսկողության հաստատման կապակցությամբ»: Անակնկա՞լ էր այսպիսի հայտարարությունը մեզ համար, թե ոչ:

Նախ, ես տարբեր առիթներով ասել եմ, որ Բաքվում Իրանի դեսպանը թուրքամետ, ադրբեջանամետ հստակ դիրքորոշում ունի: Երկրորդը, Իրանը երբևէ չի ասել, որ ազատագրված տարածքները Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ չեն ընդգրկված: Այսինքն, ամեն անգամ, ամեն հանդիպման Իրանը միշտ էլ ասել է, որ  այդ տարածքներն Ադրբեջանին են պատկանում: Իսկ թուրքամետ շրջանակներում եղել են ավելի կոշտ դիրքորոշումներ: Իրանի պաշտոնական դիրքորոշումը միշտ եղել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելը, նույն ձևով նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Ղարաբաղը և մնացյալ տարածքները Թեհրանը դիտարկել է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականությանմեջ: Մյուս կողմից Իրանը չէր կարող բացահայտ Հայաստանի հետ իր ընդհանուր շահերի մասին երբևէ խոսել, և չի էլ խոսել: Այնպես որ, ես այստեղ որևէ անակնկալ չեմ տեսնում:

Այս հայտարարությունը հայ-իրանական հարաբերությունների վրա որևէ անդրադարձ կարո՞ղ է ունենալ:

Ես կարծում եմ՝ հատկապես այսօր չի կարող ունենալ, որովհետև այդպիսի տեսակետներ միշտ էլ հնչել են, և հայկական կողմը միշտ էլ ըմբռնումով է մոտեցել՝ հաշվի առնելով Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունների կարևորությունը Իրանի համար:

Ռայիսին Հայաստանի նախագահին ու վարչապետին ուղղված իր ուղերձներում բարօրություն է մաղթում, իսկ օրինակ Ալիևին ուղղված ուղերձում նշում է, որ երկու բարեկամական եղբայրական երկրների հարաբերությունները հիմնված են եղբայրական կապերի, երկու ժողովուրդների ընդհանուր պատմության և մշակույթի վրա:

Այո, Ռայիսին պահպանողական է, իսկ դա նշանակում է, որ նա իսլամին շատ ավելի տեղ է տալիս: Այո, Ռայիսին կարող էր ենթադրենք շնորհավորել նաև Նիկոլ Փաշինյանի հաջողությունը, խոսեր հայ-իրանական փոխհարաբերությունների ընդլայնման մասին: Ինձ համար ինչ-որ տեղ նորություն էր, որ դա չեղավ, որովհետև բոլոր դեպքերում Իրանը միշտ պահել է հավասարակշռությունը: Մյուս կողմից պետք է հաշվի առնենք, որ եթե Իրանը ինչ-որ բան այնպես չանի, Ադրբեջանը կարող է նրան չներգրավի ազատագրված տարածքների վերականգնման ծրագրերում: Իրանին համար դա շատ անհրաժեշտ է, որ իր սահմանամերձ գոտիներում ինքը ներկա լինի և հասկանա՝ ինչ է կատարվում: Ռայիսին հենց առաջին օրվանից հայտարարել է, որ իր արտաքին քաղաքականության հիմքում փոխհարաբերությունների սերտացումն է հարևան երկրների հետ: նույնը հայտարարում էր նաև Ռոհանին: Այդ երկրներից մեկը Հայաստանն է, որը կենսական նշանակություն ունի: Մի բան էլ պետք է հաշվի առնել. Երբ նրանք տեսնում են, որ մեր իշխանությունները գնում են դեպի Թուրքիա, դեպի Ադրբեջան, հակված են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն, այդ բոլորն իրենք հաշվի են առնում: Իրենք հենց այնպես ոչինչ չեն ասում: Երբ տեսնում են, որ օրվա իշխանություններն այդպես են տրամադրված, իրենք էլ նույն ձևով են իրենց պահում: Իրենք հայտարարել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իրենց համար կարմիր գիծ է, բայց մենք լուրջ քայլեր չենք էլ անում: Ինձ թվում է, որ այս հանգամանքը ևս նշանակություն ունի, որովհետև ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր իշխանությունները փորձում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները դարձնել բարեկամական: Իրանն էլ ասում է՝ եթե իրենք ուզում են բարեկամանան, մենք ինչի՞ ենք Ադրբեջանի հետ թշնամանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում