Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 25 704 դեպք: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում համաճարակի ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 5.907.999 հիվանդ: Այդ մասին են վկայում կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված վերահսկման օպերատիվ շտաբի տվյալները:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում COVID-19-ից բուժվել է 5․300.908 հիվանդ: Վերջին մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 21 932 մարդ:
Հուլիսի 15-ին Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 25 293 դեպք:












































