Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

ՆԱՏՕ-ն չպետք է սպասի Հայաստանին. իրավիճակը ստանդարտ չէ

Հայաստանում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն բաց է Հայաստանի հետ գործակցության համար, բայց նախաձեռնությունը պետք է գա Հայաստանից, թե որ ոլորտներում է Երևանը պատրաստ գործակցել: Նա ասել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է գործակցության ընդհուպ ռազմական ոլորտում: Հայաստան-ՆԱՏՕ գործակցության համար ռազմական ոլորտում աշխատանքը նորություն չէ: Այդ աշխատանքը բավականին ինտենսիվ բնույթ է կրել 2000-ականների սկզբին, քանի դեռ Ռուսաստանը չէր որդեգրել Արևմուտքի հանդեպ հակադրության քաղաքականություն, իսկ ՌԴ նախագահ Պուտինն անգամ խոսում էր Ռուսաստանի ՆԱՏՕ անդամ դառնալու հնարավորության մասին: Իհարկե, այժմ կասկած չկա, որ դրանք մարտավարական բնույթի խոսքեր էին, բայց ընդհանուր առմամբ Արևմուտք-Ռուսաստան գործակցային միջավայրը դրսևորվում էր նաև Հայաստանի համար ՆԱՏՕ-ի հետ աշխատանքի արդյունավետությամբ: Ամեն ինչ սկսեց հակառակ ընթացք ստանալ սառը պատերազմյան տրամաբանությունից, հատկապես 2012-13-ից հետո, երբ Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն սկսեցին միմյանց բացահայտորեն դիտարկել թշնամի ու սպառնալիք:

Միևնույն ժամանակ, այդ իրավիճակում առավել քան սկսեց անհրաժեշտ դիտվել Հայաստան-ՆԱՏՕ գործակցությունը, հատկապես այն իրողության ֆոնին, երբ ակնհայտ խափանումներով, կամ ոչ թե խափանումներով, այլ պարզապես բացահայտ հակահայկական վեկտորներով սկսեց գործել այսպես կոչված եվրասիական կամ ռուսական անվտանգային հովանոցը:

Ակնառու է, որ ռեգիոնալ բալանսի վերականգնման տրամաբանությունը պահանջում է Հայաստան-ՆԱՏՕ սերտ աշխատանքի վերականգնում, առավել ևս այժմ: Բայց, միևնույն ժամանակ, այժմ այդ ուղղությամբ աշխատանքը արժանանալու է Ռուսաստանի առավել կոշտ և ագրեսիվ հակազդման: Հայաստանը սակայն պարտավորել է գտնել մանևրի հնարավորությունը:  Եվ այդ իմաստով, Հայաստանին պետք է օգնի նաև ՆԱՏՕ: Դեսպանն իրավացի է, որ խոշոր հաշվով նախաձեռնությունը պետք է գա Հայաստանից, սակայն ներկայումս Հայաստանը առավել ևս հետպատերազմական առանձնահատուկ վիճակում է, երբ ստիպված է դրսևորել վարքագիծ, որը ոչ այնքան ընտրություն է, որքան անհրաժեշտություն: Եվ, չդիտարկել, չընկալել, չհասկանալ և համարժեք չգնահատել Հայաստանի համար այդ խնդիրը, պարզապես շատ դժվար է: Եվ ՆԱՏՕ-ն ուղղակի պետք է չուզի անել այդ ամենը՝ չանելու, չդիտարկելու, ըստ այդմ Հայաստանի նախաձեռնությանը սպասելով հանդերձ, որոշակի ձեռք չմեկնելու համար:

Իրավիճակը  ստանդարտ չէ, հետևաբար ՆԱՏՕ-ն ինքը պետք է առնվազն դրսևորի Հայաստանին՝ նախաձեռնություններում մենակ չթողնելու համոզիչ կամք, ցույց տալով, որ պատրաստ է որոշակիորեն ապահովագրել Երևանը ռուսական «խանդի» որոշակի ագրեսիվ կամ ռիսկային դրսևորումներից: Կրկնենք, Հայաստանը ոչ թե ընտրության, այլ անհրաժեշտությունների առաջ է, և որքան ամուր ու աներկբա է այլընտրանքների հնարավորինս արագ ու հաստատուն ձևավորման անհրաժեշտությունը, նույնքան անկասկած է Ռուսաստանի մոտ վախեր չառաջացնելու, հետևաբար այդ վախերից սնվող այսպես ասած պատժիչ ագրեսիա չխթանելու անհրաժեշտությունը: Վերջին հաշվով, ՆԱՏՕ-ի համար թերևս չի լինի մեծ տարբերություն, թե Հայաստանն ինչ կորուստներով կանցնի գործակցության նախաձեռնություն դրսևորելու ճանապարհը, բայց Հայաստանի համար՝ հատկապես ծանր պատերազմից հետո, շատ թանկ է ամենափոքր կորստի ռիսկն անգամ: Ի վերջո, այդ իմաստով կա ԵՄ օրինակը, որը չի սպասում և Հայաստանին առաջարկում է տնտեսական անվտանգության բարձիկ՝ 2,6 միլիարդ փաթեթի տեսքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում