Monday, 13 05 2024
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին

ՌԴ-ն ինքնամեկուսանում է ժողովրդավարությունից. Միգրանտների վերաբերյալ խստացումները բնորոշ են ավտորիտար երկրներին

Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է խստացնել իր երկրի միգրացիոն քաղաքականությունը։ Այս ֆոնին իրավապաշտպանները բարձրաձայնում են մարդու իրավունքի կոպտագույն խախտումների մասին։

Նշենք, որ  Ռուսաստանի դաշնության ներքին գործերի նախարարությունը մշակում է օրենսդրական փաթեթ, ըստ որի միգրանտները ՌԴ ժամանելիս ստանալու են էլեկտրոնային կրիչով միասնական փաստաթուղթ, որը տրամադրվելու է 10 տարով։ Բոլոր նրանք, ովքեր ժամանում են ՌԴ և ցանկանում են 30 օրից ավել մնալ պետք է ստանան այդ փաստաթուղթը, քանի որ միգրանտի ազգային անձնագիրն արդեն չի համարվի միգրանտի անձը հստատող փաստաթուղթ։ Փաստաթուղթը ստանալիս միգրանտները պետք է մատնահետք հանձնեն, բուժզննում անցնեն և ստանան ID քարտ, որը վճարովի է լինելու։ ID քարտ-ի մեջ տեղադրված է լիելու չիպ և GPS-ի միջոցով միգրանտի տեղաշարժը մշտական հսկողության տակ է լինելու։  Միգրանտը նաև չի կարող 7 օրից ավել ժամանակով բացակայել իր մշտական բնակության վայրից։ Այլապես նա 8-րոդ օրը կարող է 3 տարով արտաքսվել ՌԴ-ից։

Բացի սա աշխատանքային միգրանտը ՌԴ-ում հայտնվելիս պետք է գրանցվի օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված թափուր աշխատատեղերի ռեեստրում, նշի, թե ինչ մասնագետ է ինքը և որևէ այլ աշխատանք չի կարող իրականացնել բացի իր նշած մասնագիտությունը։ Այսինքն, եթե միգրանտը նշում է, որ ինքը խոհարար է, ապա այլևս որևէ այլ աշխատանքի առաջարկ չի կարող ընդունել և աշխատել։ Օրենսդրական այս փոփոխությունը դեռևս ուժի մեջ չի մտել։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով  ՌԴ իշխանությունների կողմից օրենսդրական այս փոփոխությունները շատ ցայտուն օրինակ են այն ճշմարտության, որ եթե տվյալ պետության կառավարությունը վատ է վերաբերում իր պետության քաղաքացիներին, ապա չի կարող լավ վերաբերել նաև հարևան կամ այլ պետությունների քաղաքացիներին։ «Այս օրենսդրական նախաձեռնությունը, որը ներկայացված է ՌԴ իշխանությունների կողմից, տրամաբանական շարունակությունն է հանդիսանում այն ռեպրեսիվ մեթոդների, որը  հետևողականորեն ներդրում են և կիրառում են իրենց քաղաքացիների նկատմամբ և սահմանափակում են իրենց քաղաքացիների քաղաքական և հիմնարար իրավունքներն ու ազատությունները, քրեական հետապնդում են իրականացնում, ազատազրկում են։ Հիմա այդ կառավարման տրամաբանությունը որոշել են տարածել նաև միգրանտերի վրա և դա անխուսափելի էր։ Այս օրենսդրական նախաձեռնությունները տոտալ վերահսկողության մեխանիզմ են բոլոր այն անձանց վրա, ովքեր գտնվում են ՌԴ տարածքում»,-ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ օրենսդրական այս նախաձեռնութուններով նախատեսված սահամանափակումները ուղղակիորեն հակասության մեջ են մտնում ՌԴ-ի կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների հետ։ Խոսքը վերաբերում է ինչպես ՌԴ-ին որպես Եվրոպայի խորհրդին անդամակցող պետության կամ ՄԱԿ-ի անդամ պետության, այլև խոսքը վերաբերում է հենց իր իսկ կողմից նախաձեռնված, ստեղծած կառույցների՝ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին։ «Այդ դեպքում ինչումն է կայանում ԵԱՏՄ-ի շրջանակներում նախատեսված արտոնությունների իմաստը, եթե հիմա նման սահմանափակումներ են մտցվում։ Իմաստը ո՞րն է, եթե դու այդ երկրի քաղաքացիներին զրկում ես ազատ տեղաշարժման և այլ հիմնարար իրավունքներից։ ՌԴ-ն այսպիսով ևս մեկ քայլ է կատարում երկաթյա վարագույրի ձևավորման ուղղությամբ։ Սա ՌԴ-ի ինքնամեկուսացումն է  քաղաքակրթությունից, իր նախաձեռնած տարածաշրջանային կազմակերպություններից։

Սա բնորոշ է ավտորիտար և բռնապետական բնույթի կառավարություններին։ Սրա նպատակը ռեժիմի ինքնապաշտպանությունն է։ ՌԴ իշխանությունները մեկ նպատակ ունեն՝ ապահովելու ռեժիմի շարունակականությունը»,-ասաց Սաքունցը՝ ավելացնելով, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը որպես ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ պետություն պետք է լրջորեն այդ տարածաշրջանային կառույցներում իր հետագա մնալու հարցը քննարկի, քանի որ նման մոտեցումը որևէ կերպ չի կարող համարվել բովանդակությամբ դաշնակցային։ «Արժեքային հիմքով լիովին տարբեր հարթություններում ենք գտնվում։ Քաղաքացիներին վերահսկողության տակ պահելն անթույլատրելի է։ ՀՀ-ն իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության տեսանկյունից լուրջ խնդիր ունի, եթե նրանք գտնվում են ՌԴ տարածքում։ Մենք լուրջ խնդիր ունենք երաշխավորելու, ապահովելու մեր քաղաքացիների իրավունքները և կանխելու այդ իրավունքների հնարավոր խախտումները, որոնք դառնում են շատ իրատեսական»,-ասաց մեր զրուցակիցը։

Մեր դիտարկմանը՝ ՌԴ իշխանությունները այս խստացումները համարում են ապօրինի միգրացիայի դեմ պայքարի անհրաժեշտ գործիքներ, իրավապաշտպանը նկատեց.«առհասարակ որևէ ապօրինության դեմ, ապօրինի միգրացիայի դեմ պայքարելու գործիքները պետք է լինեն իրենց էությամբ իրավական, դրանք չպետք է հիմնվեն մարդու իրավունքների խախտումների վրա, իսկ ՌԴ իշխանությունների առաջարկածը պատժիչ գործողություններն են։ Ապօրինի միգրացիան մարտահրավեր է մարդկանց խնդիրները լուծելու տեսանկյունից, ոչ թե նրանց հետապնդելու, պատժելու տեսանկյունից։ ՌԴ իշխանությունը ընտրել է միգրանտներին պատժելու մեխանիզմը, որը լրջագույն խնդիրների կհանգեցնի։ ՌԴ-ն կգնա ինքնամեկուսացման»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում