Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Երևանի հատուկ բանագնացներ Մոսկվա, Վաշինգտոն և Պեկին

Չինաստանի արտգործնախարարը այցելություն է կատարելու Տաջիկստան, Ուզբեկստան և Ղրղզստան, կապված միջինասիական ճգնաժամի հետ, որը բռնկվել է Աֆղանստանից ԱՄՆ ու ՆԱՏՕ զինուժի դուրսբերումով: Չինաստանի արտաքին գործերի նախարարը ըստ էության անցնում է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետքով, որը այդ երկրներում էր մեկ-երկու շաբաթ առաջ: Իհարկե սա առկա իրավիճակի զուգահեռներից մեկն է, որովհետև միջինասիական գոտում ձևավորվող կամ հասունացող ճգնաժամային պատկերը շատ ավելի բազմազան է: Բայց Թուրքիայի դերն այստեղ իհարկե առանցքային է, այն իմաստով, որ Անկարան մտել է այդ ռեգիոնում հաստատվելու գործընթացի մեջ, իսկ դա Չինաստանի համար ունի էական մարտահրավերներ:

Հաստատվելով միջինասիական ռեգիոնում Թուրքիան սկսելու է ճնշումը Չինաստանի ուղղությամբ, իհարկե օգտագործելով ույղուրական հարցը: Թուրքիային այդ ճնշման հարցում անկասկած աջակցելու է Արևմուտքը, ԱՄՆ, ՆԱՏՕ, և թերևս նաև Ռուսաստանը, հաշվի առնելով այն, որ Մոսկվան ամենևին դեմ չի լինի, եթե Անկարան որոշակի լարված հարաբերության գնա Պեկինի հետ, բարձրացնելով ՌԴ գինը Չինաստանի համար: Մյուս կողմից սակայն, իրավիճակը կարող է զարգանալ տրամաբանությամբ, երբ ՌԴ գինը կարող է կտրուկ ընկնել, եթե Պեկինը որոշի Անկարայի հետ հարաբերվել ոչ թե դիմադրության, այլ պայմանավորվելու տրամաբանությամբ: Այնպես, ինչպես մինչ այժմ փորձել է անել հենց Ռուսաստանը: Այդ դեպքում Մոսկվան կարող է հայտնվել խաղից դուրս վիճակում, ընդ որում ոչ միայն միջինասիական գոտում, այլ մեծ հաշվով խաղից դուրս վիճակում առնվազն Կովկասից մինչև Չինաստան, պահպանելով դիրքերը միայն ուկրաինական ուղղության վրա, ընդ որում հնարավոր է միայն ժամանակավորապես:

Անկասկած է, որ Ռուսաստանն իր համար կենսական գոտում ստացել է թուրք-չինական ռեգիոնալ լուրջ ռազմա-քաղաքական մարտահրավեր, որին դիմագրավելը վեր է իր ուժերից: Այդ իրողությունները բավականին ռիսկեր են պարունակում Հայաստանի համար, որը գտնվելով ռուսական անվտանգության հովանոցի տիրույթում, փաստորեն կարող է հայտնվել մի վիճակում, երբ հովանոցը առնվազն չափազանց ուժեղ տատանվում է քամուց: Հետևաբար, Հայաստանի համար առանցքայինն այլևս ոչ թե հովանոցի հարցն է, այլ այն, թե որտեղից է փչում քամին և ինչ անել դրա հետ: Այդ իմաստով, Հայաստանի համար ավելի ու ավելի կարևոր է դառնում ինտենսիվ աշխատանքը Վաշինգտոնի և Պեկինի հետ, ինչի շնորհիվ անհրաժեշտ է Հայաստանը ձեռնպահ պահել Ռուսաստանի վրա ճնշման տիրույթ դիտարկելու հնարավոր սպառնալիքներից: Միաժամանակ, անկասկած հարկավոր է աշխատանքը Ռուսաստանում դյուրագրգիռ արձագանք կանխելու ուղղությամբ, որպեսզի Վաշինգտոնի և Պեկինի հետ աշխատանքը Մոսկվան չդիտարկի «հարված թիկունքից», այսինքն այդ աշխատանքի բուն նպատակը կամ մոտիվը Մոսկվան չընկալի հենց այն խնդրի տրամաբանությամբ, որը թույլ չտալու համար էլ պետք է հատուկ աշխատանք ԱՄՆ-ի ու Չինաստանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում