Friday, 26 04 2024
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների

Արտախորհրդարանական «խորհրդավոր ընթրիք». որտեղ է չթաքնված մոտիվը

Արտախորհրդարանական ուժերի հետ առանձին հանդիպումներից հետո, Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նրանց հետ հանդիպել է արդեն հավաքական՝ կլոր սեղանի ձևաչափով, այդով թերևս դրսևորելով նաև արտախորհրդարանական ուժերի հանգամանքի այսպես ասած ինստիտուցիոնալացման հարցում քաղաքական իշխանության կամքի և լրջմտության վկայություն: Այդուհանդերձ, հանրության շրջանում, որ հետխորհրդային անկախ պետականության մոտ երեք տասնամյակում տեսել է բազմաթիվ լուրջ գաղափարների ու նախաձեռնությունների գրեթե ակնթարթային անլրջացման մեծ պատմություն, բաց են մնում նոր նախաձեռնության հեռանկարի հետ կապված հարցեր: Ինչպիսին է լինելու նոր ինստիտուցիոնալ մեխանիզմը, ինչով է այն որակով ու արդյունավետությամբ տարբերվելու մինչ այդ եղածներից, այսօր էլ եղածներից, ինչ է բերելու մեր քաղաքական կյանք՝ հերթական հռչակագրերից զատ: Իհարկե այդ հարցերի պատասխաններին առավելագույն մոտ լինելու համար հարկավոր է մոտ լինել նախաձեռնության մոտիվներին, նախաձեռնողների պատկերացումներին, շահերին, մղումներին, հասկանալու համար, թե այդ քայլը որքան է ժամանակավոր, տակտիկական, կարճաժամկետ, և որքան է մշակված ռազմավարական, հեռանկարային նախաձեռնություն:

Անկասկած է իհարկե մի քանի կարևոր հանգամանք: Նախ, Հայաստանը ներկայումս մի իրավիճակում է, երբ հասարակական-քաղաքական կարգի կայունացման, կանխատեսելիության գոնե նվազագույն անհրաժեշտ մակարդակի ապահովման համար ստանդարտ մեխանիզմներն ու քայլերը բավարար չեն և հարկավոր են ոչ ստանդարտ գործողություններ: Դրանցից է արտախորհրդարանական ուժերի ձևաչափիի հիմնումը, թե ոչ, ցույց կտա ժամանակը, որքան էլ այսօր հնչեն գնահատականներ կամ կանխատեսումներ: Ի վերջո, կասկածից վեր է, որ ցանկացած քաղաքական նախաձեռնության ուժերը մասնակցում են իրենց կուսակցական, խմբային, հաճախ անձնական շահերի մղումով: Սա նորմալ է: Աննորմալությունը սկսում է այնտեղ, որտեղ այդ շահերը լրջագույն հակասության մեջ են մտնում պետության, հանրության անվտանգային և արդիականացման հարցերի հետ, պետական և հանրային շահի հետ: Միևնույն ժամանակ, եթե քաղաքական ուժերի շահերը այդ առումով ներդաշնակ կամ առնվազն համադրելի են պետական ու հանրային շահին, ապա այդ ուժերը հասարակական-քաղաքական, պետական կյանքում իրենց բարեբեր լուման կարող են ներդնել նաև առանց հավելյալ ձևաչափերի: Թեև, մյուս կողմից իհարկե որքան լայն լինի ստեղծագործական ներուժի և լրջմտության իրացման հնարավորությունը, այդքան մեծ կլինի արդյունավետության հեռանկարը: Առնվազն այդ տեսանկյունից, նախաձեռնությունը ողջունելի է, թեև ժամանակի ու տարածության մեջ դեռևս առկախ հարցերով:

Մյուս հանգամանքը այն է, որ Հայաստանում ներքին համերաշխության, համակեցության նորմերի նվազագույն կանխատեսելի բնույթի և միջավայրի սահմանումը ընդհուպ ազգային անվտանգության խնդիր է: Հետևաբար, դրան ուղղված ցանկացած նախաձեռնություն, և այդ նախաձեռնության հանդեպ դրական որևէ արձագանք ողջունելի է, թեկուզ ավանսով, սպասելով, թե ինչպիսին է լինելու հետագա գործողությունների առարկայականությունը: Եվ մեկ այլ հիմնարար նշանակության խնդիր՝ Հայաստանի արտաքին մարտահրավերների բավականին սուր միջավայրը, անվտանգային ռիսկերի բավականին ակտիվ ռեժիմը, և դրանց հանդեպ պետական կենսունակության վերականգնման անհրաժեշտությունը: Եվ այստեղ վերականգնման գործընթացը պետք է բաժանել երկու հատվածի՝ ռեսուրսային, և միջավայրային:

Ռեսուրսային առումով ամեն ինչ պահանջում է բավականին երկար ժամանակ, պահանջում է տևական աշխատանք թե ներքին դաշտում, թե արտաքին մի շարք ուժային կենտրոնների հետ: Ըստ այդմ, կարևոր է դառնում պետական քաղաքականության ճկունության միջավայրային գործոնի ձևավորումը: Առավել ևս այն ահազանգից հետո, որ մեծ հաշվով հնչեց Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպմանը ՌԴ նախագահի շնորհավորանքի տեսքով: Պուտինը ընդգծելով Նիկոլ Փաշինյանի հանրային վստահության հաստատումը, նշեց սուր և զգայուն հարցերում որոշումներ ակնկալելու մասին: Մինչդեռ, մեծ հարցեր կան, թե ինչ է նշանակում սուր ու զգայուն, և արդյո՞ք Հայաստանի հանրության մանդատը ոչ թե ուժ, այլ ծուղակ է լինելու այդ հանրության ընտրությամբ մեծամասնությունը պահած քաղաքական իշխանության առաջ, հատկապես հաշվի առնելով նաև, որ ինչ ընդդիմություն է ձևավորվել խորհրդարանում՝ առավելապես ռուսական շահերի դաշտում դիրքավորված ընդդիմություն:

Ահա այդ իրավիճակում թերևս առաջանում է արտաքին խնդիրներում «վստահության մանդատի» ծուղակի վտանգը հնարավորինս չեզոքացնելու համար հասարակական-քաղաքական հավելյալ շերտերի ձևավորման անհրաժեշտություն, որպիսին կարող է դիտարկվել նաև արտախորհրդարանական ուժերի միջավայրի որոշակի ինստիտուցիոնալացումը, իհարկե դրա արդյունավետության վճռորոշ նշանակությամբ, քանի որ ինքնին ինստիտուցիոնալացումը կարող է լինել անբավարար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում