Իսրայելի առողջապահության նախարարությունը խստացրել է զբոսաշրջիկների կարանտինային պահանջները: Այսուհետ բոլոր այցելուները, առանց բացառության, պարտավոր են ինքնամեկուսանալ երկիր ժամանելուն պես: Այս մասին հայտնում է Times of Israel-ը:
Առողջապահության նախարարությունը պարզաբանում է, որ ինքնամեկուսացման տևողությունը կախված կլինի ժամանման երկրից: Այսպիսով՝ կորոնավիրուսի ցածր տարածվածություն ունեցող երկրներից եկող զբոսաշրջիկների համար ինքնամեկուսացման ժամանակահատվածը կլինի ընդամենը մեկ օր: Իսկ նրանք, ովքեր կգան կորոնավիրուսի մեծ տարածում ունեցող 16 երկրներից մեկից, երկու շաբաթով կամ 10 օրով կինքնամեկուսանան`COVID-19-ի երկու բացասական թեստերի դեպքում:
Բարձր տարածվածություն ունեցող երկրների ցուցակում են ԱՄԷ-ն, Սեյշելյան կղզիները, Էկվադորը, Եթովպիան, Բոլիվիան, Գվատեմալան, Զիմբաբվեն, Զամբիան, Նամիբիան, Պարագվայը, Չիլին, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Ղրղզստանը և Թունիսը:
Նաև հայտարարվել է այն երկրների նոր ցուցակը, որտեղից իսրայելցիները արգելել են այցելել չափազանց բարձր տարածվածության պատճառով: Դրանք են Ուզբեկստանը, Արգենտինան, Բելառուսը, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան, Հնդկաստանը, Մեքսիկան և Ռուսաստանը:










































