Օգոստոսի 6-ից զանգվածային անկարգությունները, որոնք սկսվեցին Լոնդոնում և արդյունքում տարածվեցին Մեծ Բրիտանիայի մի շարք քաղաքներում, կարող են երկրին 150 միլիոն ֆունտ-սթեռլինգի վնաս պատճառել. այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրեսսը»` հղում կատարելով ապահովագրական ընկերություններին, որոնք նախնական հաշվարկներ են կատարել:
Kelkoo ընկերությունը հայտնում է, որ եթե անկարգությունների արդյունքում զբոսաշրջիկների նույնիսկ 1%-ը հրաժարվեն 2012թ. Լոնդոնում անցկացվելիք Օլիմպիական խաղերին ներկա գտնվելու մտքից, ապա երկիրը կկորցնի 520-590 միլիոն ֆունտ:
Նույն աղբյուրը հայտնում է նաև, որ Մեծ Բրիտանիայի տուրիզմը գրեթե այդքան գումար է աշխատել միայն այս տարի ապրիլին արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանեկան արարողության շնորհիվ:
Այնուամենայնիվ, մասնագետները նշում են, որ ֆինանսական կորուստներն ավելի պարզ կերևեան միայն ամիսներ անց:










































