Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Մենք լրջագույն տապալման առաջ կկանգնենք․ առաջին քայլը պետք է լինի երկրում կառավարման համակարգի փոփոխությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար, փաստաբան Նորայր Նորիկյանը։

-Պարոն Նորիկյան, Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի գործնական կիրառությունից և մի քան ի նախկին պաշտոնյաների գույքի վրա արգելանք դրվելուց հետո տարբեր մասնագետների կողմից կարծիքներ են հնչում, թե այս օրենքի կիրառման արդյունքում երկիր ներդրումներ չեն գա, կապիտալի արտահոսք կսկսվի։ Որպես փաստաբան Դուք ի՞նչ դիտարկումներ ունեք այս մտահոգությունների վերաբերյալ։

-Օրենքը նոր է, ես ինքս ողջունել եմ այդ օրենքի ընդունումն ու կիրառումը։ Ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի խնդիրներ առաջ կգան, բայց չեմ կարծում, որ դա ինչ-որ ձևով անդրադառնալու է, արգելափակելու է , բացասաբար է անդրադառնալու ներդրումների վրա։ Ճիշտ հակառակը՝  և ներքին, և արտաքին ներդրողները միայն ուրախ կլինեն, որ Հայաստանում գործում է օրենքը, ՀՀ-ում բոլորը հավասար են օրենքի առաջ ու  օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության, եթե հանցագործություն թույլ տան։ Ես բացարձակ չեմ հասկանում, թե ինչպես կարող  է օրենքը ազդել ներդրումների վրա, եթե մենք գործ ունենք ապօրինի ծագման գույքի բռնագանձման հետ։ Մի բանի հետ, որը բացարձակ առնչություն չի ունեցել ներդրումների հետ, գործարարության հետ։ Դա թյուր կարծիք է։ Ճիշտ հակառակը՝ չինովնիկները, տարբեր անձինք, ովքեր պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել, միլիոններ են լափել, յուրացրել, թալանել, իրենց օրինական եկամուտներից  հազարավոր անգամներ շատ գույք են ձեռք բերել։ Ճիշտ հակառակը՝ նրանք իրենց գործունեությամբ խոչընդոտել են ներդրումային միջավայրի զարգացմանն ու  կայացմանը։ Հետևաբար ես այդ առումով մտահոգություն չեմ տեսնում։ Օրենքը  պետք է գործի բոլորի համար ու հատկապես այդ տրամաչափ  նախկին չինովնիկների համար, որ մնացածի համար էլ  դաս լինի, որ մենք որակապես այլ միջավայրում ապրենք։

Պնդումներ կան, որ կապիտալի արտահոսք կլինի երկրից։ Գործարարները իրենց ունեցածը կհանեն Հայաստանից։

-Եթե այդ կապիտալը ձեռք է բերվել թալանի յուրացման արդյունքում, ապա պետության խնդիրն է բռնել այդ ձեռքը, կտրել այդ ձեռքը և թույլ չտալ, որ այդ կապիտալը նախ դուրս չգա երկրից, ապա նաև ամեն ինչ անել, որ բոլոր մեղավոր մարդիկ, թալանչիները, 30 տարի շարունակ պետության ու հասարակության հաշվին հարստացածները պատասխան տան ու  վերադարձնեն իրենց ունեցածը։ Այս հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող։

-Վարչապետը հունիսի 21-ի հանրահավաքի ժամանակ ապօրինի գույք տնօրինողներին հորդորեց համագործակցել պետության հետ, վերադարձնել թալանածը և ազատվել քրեական պատասխանատվությունից։ Ձեր կարծիքով այս կոչին արձագանքողներ կլինե՞ն։ Կգտնվե՞ն մարդիկ, որ կընդունեն, որ իրենք ապօրինի կերպով գույք են ձեռք բերել, տնօրինել։

-Արդար Հայաստան կուսակցության նախընտրական ծրագրում կար նման կետ, որ սպիտակ համաներում իրականացվեր, հնարավորություն տրվեր  ժողովրդից թալանած անձանց իրենց տնօրինածը վերադարձնել  կամավոր, վճարել տուգանքներ՝ պայմանով, որ իրենց գործունեության մեջ իրենց ձեռքերը թաթախված չեն եղել արյան մեջ։ Եթե սպանություններ, արյուն չի եղել, ապա պետությունը պետք է հնարավորւոթյուն տա այդ անձանց  վերադարձնել թալանածը, գումարած տուգանքները և այդ գումարները մուտք արվեն պետական բյուջե ու ներդրվեն  տնտեսության մեջ։ Այո, պետությունը պետք է գնա այդ սպիտակ համաներմանը։ Իսկ եթե  նրանք կհրաժարվեն կամավոր սկզբունքով գողացվածը վերադարձնել, ապա պետք է գործի քրեական պատասխանատվության սկզբունքը ամենախիստ ձևով։

Նախորդ երեք տարին ցույց տվեց, որ մեր երկրում հանցագործները շարունակում են վխտալ, մնալ ազատության մեջ ու շարունակում են մնալ առանց պատասխանատվության ենթարկվելու։ Նրանց նկատմամբ ամենախիստ  ձևով պետք է գործի օրենքը։

Պարոն Նորիկյան, հուլիսի 5-ին և նախագահը, և վարչապետը, և փոխվարչապետը իրենց ուղերձներում խոսեցին, ակնարկեցին սահմանադրական փոփոխությունների, ընդհուպ՝ կառավարման մոդելի փոփոխության անհրաժեշտության մասին։ Սահմանադրական փոփոխությունների, կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։

-Այո, ոչ միայն տեսնում եմ, այլև համոզված եմ, որ առաջին քայլը պետք է լինի երկրում կառավարման համակարգի փոփոխությունը։ Երկրում պետք է վերականգնվի կիսանախագահական կառավարման համակարգը։ Այդ մասին ես խոսել եմ նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ Մենք մեր երկրի խութերը պետք է վերացնենք, պետական իշխանության մարմինների արդյունավետությունը բարձրացնենք և փոխենք մեր հանրային կյանքի հարաբերւոթյունները կարգավորող  նորմերը և գնանք  բնականոն զարգացման հուն։ Մենք պետք է օր առաջ կազմակերպենք սահմանադրական փոփոխությունների, վերականգնենք նախկին կիսանախագահական համակարգը, քանի որ կյանքը ցույց տվեց, որ գործող կառավարման համակարգը ուղղակի չարիք էր մեր երկրի համար։ Վերջին տարիների բազաթիվ ձախողումներ ուղղակի պայմանավորված էին հենց  կառավարման համակարգով։

Բայց սահմանադրության անընդհատ փոփոխությունները որքանով են տեղին։

-Կյանքը ապացուցեց, որ  այս կառավարման համակարգով չենք կարող զարգացում ապահովել։ Մենք լրջագույն  տապալման առաջ կկանգնենք։ Երկիրը կտանենք լրջագույն կատակլիզմների ու ինչ-որ պահից արդեն սահմանադրական ճգնաժամից չենք կարողանա դուրս գալ և պետական մարմիններ կպարալիզացվեն ու մենք կկանգնենք պետության կորստի առաջ։ Հետևաբար պատմական այս ժամանակահատվածում, երբ արցախյան հարցը կարգավորված չէ, տարածաշրջանային խնդիր կա, կայունության հաստատման խնդիր կա՝ մենք պարտավոր ենք ունենալ ուժեղ նախագահ, ուժեղ օրենսդիր, գործադիր իշխանություն և անաչառ դատական համակարգ։

-Բայց Հայաստանում ծագած խնդիրները բացառապես կառավարման համակարգո՞վ էին պայմանավորված։

-Նաև։ Կառավարման համակարգով, կադրերով, սխալ հաշվարկներով, սխալ հայեցակարգերով, քաղաքական ուժերով։ Այսօր էլ ընտրությունների արդյունքում ձևավորված քաղաքական ներկապնակով մենք լրջագույն մարտահրավերի առաջ ենք կանգնած։  Քաղաքական ռեժիմները, որոնք պետք է որևէ կենսունակություն չունենային, դարձել են մեր երկրի լեգիտիմ  ընդդիմությունը, խորհրդարանական ընդդիմությունը։ Սա լրջագույն խնդիր է ու մտորելու տեղ պետք է տա բոլորիս։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում