«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը նախօրեին աշխատանքից ազատման դիմում է գրել ու հրաժեշտ տվել աշխատակազմին։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ Մանուկյանն ազատվել է սեփական ցանկությամբ։
Ինչպես ավելի վաղ գրել էինք, մեր տեղեկություններով՝ նրան այս պաշտոնում փոխարինելու է պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը՝ նախընտրական շրջանում ՔՊ-ի համար աշխատած գործարար Գուրգեն Պողոսյանը։

Մեզ հետ զրույցում անդրադառնալով իր նշանակման մասին լուրերին, Գ․ Պողոսյանն ասաց․«Ինչպես քաղաքական թիմը կորոշի»։
Հաջորդ հարցին՝ ճի՞շտ է, որ նրա պաշտոնավարման համար միջնորդել է Հայկ Սարգսյանը, Պողոսյանը պատասխանեց․ «Հայկ Սարգսյանն ընդամենը իմ ընկերն է»։











































