Friday, 26 04 2024
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների

Փաթեթավորված շաքարավազի 1 կիլոգրամը մայիսի 460 դրամի փոխարեն վաճառվում է 445 դրամով. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը մեկնաբանել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի՝ «Ֆեյսբուք»-ի էջի գրառումը՝ նշելով, որ մայիսի համեմատ իջել է փաթեթավորված շաքարավազի գինը. մայիսին այն վաճառվել է 1 կգ-ն 460, այժմ՝ 445 դրամով:

«Սուրեն Պարսյանն իր ֆեյսբուքյան վերջին գրառմամբ հերթական անգամ մտացածին և ոչ ճշգրիտ, հանրությանը մոլորեցնող տեղեկություններ է հրապարակել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեության վերաբերյալ: Անդրադառնանք դրանցից մի քանիսին, քանի որ որոշ տեղեկություններ այնքան հեռու են իրականությունից, որ նույնիսկ հարկ չեմ համարում դրանց անդրադառնալ:

Նախ սկսենք այն փաստից, որ տնտեսական մրցակցության հարաբերությունների մասին դատողություններ անող տնտեսագետն անգամ տեղյակ չէ, որ ս.թ. մայիսի 31-ից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին » օրենքը փոխվել է, և իր հրապարակման մեջ հղում է անում չգործող օրենքի դրույթների: Ի դեպ, նաև տեղեկացնենք, որ ի թիվս այլ կարգավորումների ՏՄՊՊՀ-ն վերանվանվել է և այժմ կոչվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողով,- նշել է Անի Սմբատյանը հավելելով, որ, գործող օրենսդրությամբ, առևտրային ցանցերն այլևս չեն կարող համարվել գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, կատարել գերիշխող դիրքի չարաշահումներ (ստեղծել արհեստական պակասուրդ), նրանք կարող են ունենալ բանակցային ուժեղ դիրք, որի համար օրենքով սահմանված են այլ կարգավորումներ:

«Բացահայտ անհեթեթություն է Պարսյանի այն պնդումը, թե առևտրային ցանցերը կգ-ով վաճառվող շաքարավազի արհեստական պակասուրդ են ստեղծել, որպեսզի փաթեթավորված շաքարավազի իրացմամբ գերշահույթներ ստանան, քանի որ այս պարագայում սահմանափակումների կիրառումը նաև փաթեթավորված ապրանքի մասով, ինչի մասին նշում է հեղինակը, գերշահույթ հետապնդող տնտեսվարողի տրամաբանության մեջ չի տեղավորվում:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ սուպերմարկետները, խանութներն առհասարակ իրավունք չունեն արհեստական սահմանափակումներ մտցնել և հետո հանել այդ սահմանափակումները՝ ի նկատի ունենալով, որ առևտրային ցանցերի կողմից կիրառվող շաքարավազի վաճառքի քանակական սահմանափակումները, հայտնում ենք, որ ՀՀ օրենսդրությունը նման արգելք չի սահմանում»,- ընդգծել է ՄՊՀ նախագահի մամուլի քարտուղարը՝ տնտեսագիտության տեսանկյունից անհասկանալի համարելով, թե շուկայում ընդհանուր առավելագույնը 10 տոկոս իրացում ապահովող սուպերմարկետներն առհասարակ ինչպես կարող են ստեղծել արհեստական պակասուրդ:

Նրա գնահատմամբ՝ իրականությանը չի համապատասխանում նաև այն պնդումը, թե փաթեթավորված շաքարավազի գների արհեստականորեն բարձրացում է տեղի ունեցել: «Հարկ է ընդգծել, որ մայիս ամսվա համեմատ իջել է նաև փաթեթավորված շաքարավազի գինը: Մայիսին այն վաճառվում էր 1 կգ-ն 460, այժմ 445 դրամով:

Վերջաբանի փոխարեն փաստենք, որ այս համատեքստում հեղինակը պրոֆեսիոնալիզմի մասին դատողություններից առնվազն պետք է զերծ մնա և վստահ պնդումներ կատարելուց առաջ գոնե ծանոթանա դաշտում կատարված օրենսդրական փոփոխություններին»,- նշել է Անի Սմբատյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում