Բաքվի դատարանում հուլիսի 7-ին շարունակվում է հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ քրեական գործի դատավարությունը։
Քրեական գործի «նյութերն» ուսումնասիրվում են Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ անցկացվող դատավարության ընթացքում, հաղորդում է Trend-ը:
Նշենք, որ ռազմական դատախազության կողմից քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հարուցվել է քրեական գործ։ Հայ ռազմագերիները մեղադրվում են «ռազմական հանցագործությունների, պատանդներ վերցնելու, նրանց խոշտանգելու և դաժան վերաբերմունք ցուցաբերելու մեջ»։