ԱՄՆ իշխանությունները հարցում չեն ուղարկել ռուսական կողմին՝ կապված Kaseya ծրագրային ապահովման ընկերության վրա հաքերային հարձակումների հետ: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսպես է պատասխանել այս ոլորտում Վաշինգտոնի հետ համագործակցության մասին հարցին, հայտնում է ՏԱՍՍ-ը երկուշաբթի օրը՝ հուլիսի 5-ին:
«Ոչ, ես տեղեկություն չունեմ, որ որևէ տվյալ է տրամադրվել: Ոչ, մենք չենք արել»,- ասել է նա:
Խոսքը ծրագրային ապահովման Kaseya միջազգային ընկերության դեմ կիբերհարձակումների մասին է: Նշվում է, որ հաքերային խմբի գործողություններից տուժել է շուրջ 200 ընկերություն: