Դիլիջանի թունելում իրականացվող աշխատանքներն ավարտված են։ Թունելը բաց է։ այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 3-ին տեղեկացրել էր, որ Դիլիջանի թունելը, ավտոճանապարհի գծանշման աշխատանքների պատճառով, ժամանակավորապես փակ է։








































