Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Արտաքին պարտքի չափը հասել է ռիսկային մակարդակի. որքանով է իրատեսական 6 տոկոս տնտեսական աճը

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Արմեն Քթոյանը

https://factor.am/wp-content/uploads/2020/05/99425394_237629210998342_9212821144749473792_n-1024x576.jpg

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն երեկ հայտարարել է, որ Հայաստանի արտաքին պարտքի չափը հասել է ռիսկային մակարդակի՝ 7,969 մլրդ դոլարի: Այս իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն:

Արտաքին պարտքի այդ մակարդակը վերաբերում է 2020-ի վերջին: Քանի որ 2021 թվականի ՀՆԱ-ն բնականաբար, չկա, չենք կարող ամփոփ ասել, թե ՀՆԱ քանի տոկոսն է կազմում արտաքին պարտքը: Կան տարբեր ցուցանիշներ, որոնք հաշվարկելով պատկերացում ենք կազմում  պարտքի բեռը ծանր է, թեթև է, սպասարկումն ինչպիսին է և այլն: ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցությունը ընդհանուր միջինացված ցուցանիշ է: Երկրներ կան, որ 60 տոկոսի մակարդակը գերազանցվել է և իրենք լուրջ խնդիրներ չունեն: Երկրներ կան, որոնց մոտ այդ ցուցանիշը 60 տոկոսից ցածր է, բայց իրենք ունեն լուրջ խնդիրներ: Այսինքն դա միակ ցուցանիշը չի, բայց ամեն դեպքում, բնականաբար, ցանկալի չէ այդ ցուցանիշի գերազանցումը: Որքան էլ պարտքը կառավարելիության տիրույթում է, այդուհանդերձ, պետք է դրա աճը զսպվի: Առաջին հերթին ՀՆԱ-ի աճով, եկամուտներ գեներացնելով դու կարող ես պարտքի բեռը թեթևացնել: Խոսքն այն մասին է, որ կառավարությունը պետք է իրականացնի միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան առաջիկա 5-ամյա ժամկետում պարտքի բեռը բերել այն մակարդակի, որը նշանակալի ռիսկեր չի ստեղծում: Այսինքն ֆինանսերի նախարարի ասածը դրան էր վերաբերում, ոչ թե նրան, որ այսօր մենք գտնվում ենք լուրջ ռիսկային իրավիճակում: Պարտքի հետ կապված, բնականաբար, միշտ էլ ռիսկեր կան: Մենք ունենք պարտքի մեջ բաղադրիչներ, որոնք ռիսկայնություն են հաղորդում, օրինակ, ասենք, արտարժույթով վարկերի մասնաբաժինը բավականին բարձր է՝ շուրջ 76 տոկոս: Բնականաբար դրա սպասարկումն էլ է արտարժույթով և դա ռիսկեր է ստեղծում: Այս տեսանկյունից դրամի արժևորումը թույլ է տալիս այդ պարտքի սպասարկումն ավելի թեթև դարձնել: Արտաքին պարտքի մի մասը ֆիքսված տոկոսադրույքով է, ժամկետայնությունը բավականին երկար է: Այդ օժանդակ ցուցանիշներով մենք որոշակի կառավարելի տիրույթում ենք դեռևս:

Երեկ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այս տարվա համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ: Ինչպե՞ս եք գնահատում այս կանխատեսումը:

Էկոնոմիկայի նախարարի երկնիշ տնտեսական աճի կանխատեսման ֆոնին 6 տոկոսը իրատեսական է, բնականաբար: Այո, իրատեսական են այն ցուցանիշները, որոնք կան այս 5 ամիսների համար: Մենք կարող ենք ենթադրել, որ եթե այս միտումը պահպանվի, առաջիկայում ինչ կունենանք: Նախկինում էլ խոսել ենք, որ ցանկացած գնահատական անվանական բնույթ ունի:  Այսինքն երբ վարչապետը հնչեցնում է 6 տոկոս տնտեսական աճի մասին, կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ. գոյություն ունեն աճի բազմաթիվ սցենարներ, որոնք ունեն տարբեր հավանականություններ,  այս պահին առավել հավանական աճի մակարդակը 6 տոկոսն է: Դա չի բացառվում, որ բացառվում է 4 տոկոս կամ 8 տոկոսը: Բայց ներկա թվերով լավատեսության համար հիմք է տալիս մեր հիմնական գործընկեր երկրներում համեմատաբար արագ վերականգնումը, քան կանխատեսվում էր, պղնձի գների բավականին նպաստավոր կոնյուկտուրան մեզ համար, ծառայությունների ոլորտի որոշակի ավելի արագ տեմպերով վերականգնումը, առևտրի վերականգնումը, շինարարության մասով որոշակի ակտիվություն է նկատվում, արտահանման ուղղությամբ կարողանում ենք առաջանցիկ աճ ապահովել: Այս տարվա 5 ամիսների արդյունքներով արտահանման ոլորտում երկնիշ աճ ունենք, դա շատ դրական միտում է: Եթե փորձենք ընդհանրացնել բոլոր միտումները, ապա այո, 6 տոկոսի համար լավատեսության հիմքեր կան:

Արտահանումն, այո աճում է, բայց ներդրումների մասով որևէ դրական միտում այդպես էլ չի նկատվում: Ինչո՞վ է դա պայմանավորված, որտեղ են խնդիրները:

Ներդրումների հարցը շատ է մանիպուլացվում: Օբյեկտիվ իրողությունը հետևյալն է. եկեք հասկանաք, թե ինչո՞ւ պետք է ներդրողի համար Հայաստանի տնտեսությունը լինի գրավիչ, ավելի գրավիչ, քան մեր հարևան երկրներինը: Ի՞նչ ունենք մենք առավել. Մեր շուկան փոքր է, ներդրողը եկավ, արտադրեց ինչ-որ բան, որտե՞ղ է իրացնելու: Ներդրումային միջավայրի վատացումը մեզ մոտ նոր չի: Պաշտոնական թվերով եթե խոսենք, 2009-ից սկսած մեզ մոտ ներդրումների ցուցանիշներն անշեղորեն նվազում են: Ներդրումների մասով կարևոր ցուցանիշ է ՀՆԱ-ի նկատմամբ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը: Այսինքն ուղղակի ներդրում ինչքան է եկել, դա հարաբերել ՀՆԱ-ին: 2009 թվականին եղել է մոտ 10 տոկոս, հաջորդ տարիներին անշեղորեն այդ ցուցանիշները նվազել են և 2019-ին հասել են 2 տոկոսի: Այս առումով մենք 4 անգամ զիջում ենք Վրաստանին, 2020-ին ընդհանրապես բացասական մակարդակի է հասել: Դա մի կողմից մեր ռիսկերն են երկրի, բայց ավելի շատ օբյեկտիվ իրողություններն են առ այն, որ Հայաստանի տնտեսությունը ներդրումային առումով գրավիչ դարձնելու համար լուրջ և  տևական ջանքեր են պահանջվում: Նախկինում մենք չենք ունեցել ներդրումային միջավայր, մենք ունեցել ենք ներդրողների համար գրավչություն ներկայացնող ներդրումային օբյեկտներ: Օրինակ, Որոտանի ՀԷԿ-ը հզոր հիդրոէլեկտրակայան է, եկել են, ներդրումն արել են, ընդ որում, ոչ թափանցիկ սխեմաների գործադրմամբ, այդ օբյեկտը վաճառվեց, վերջացավ: Հիմա այդ օբյեկտով պայմանավորված մենք ունեցել ենք օտարերկրյա ուղղակի ներդրումների զգալի ներհոսք: Բայց ոչ թե նրա համար, որ մենք ունեցել ենք շատ լավ միջավայր, այլ ունեցել ենք Որոտանի ՀԷԿ-ը: Նույնը կարող ենք ասել հանքագործական արդյունաբերության մասով: Օրինակ, հեռահաղորդակցության ոլորտում մենք կարո՞ղ ենք ներդրումներ ներգրավել: Ինչո՞ւ նախկինում կարող էինք, հիմա չենք կարող: Մի պարզ պատճառով, ոլորտը հագեցած է: Խաղացողները դրսից եկան, գրավեցին շոիկան, բաժանեցին 3-4 մասի, շուկան սպառվեց: 5-րդ 6-րդ մասնակցի համար շուկայում տեղ չկա, գրավիչ չի այլևս: «Օրանժի» պատմությունը այս առումով ուսանելի է:

Նույնը առևտրի ոլորտում է, ֆինանսական ոլորտում է, և մնացած բոլոր ոլորտներում: Հիմա մենք հասել ենք այն կետին, որ Հայաստանը կարող է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդյունավետություն խթանող ներդրումներ են: Այսինքն ռազմավարական օբյեկտներ չունենք, հանքեր այլևս չունենք, չզբաղեցված շուկա չունենք, հետևաբար ներդրողը պետք է հետաքրքրված լինի հետևյալում. ՀՀ-ում կա էժան մարդկային ռեսուրս, ինքը գալիս է ներդրում անում է, դրա հաշվին էժան արտադրանք է ստանում, դրսում իրացնում է, ստանում է շահույթ: Այսինքն շահույթ ստացավ, որովհետև արդյունավետ գործունեություն կարողացավ իրականացնել էժան ռեսուրսի հաշվին: Սրա ներուժը մենք ունենք, բայց այդպիսի  ներդրում բերելը շատ լուրջ ու տևական ջանքեր է պահանջում: Այստեղ պետության լուրջ դերակատարությունն էլ կա, ինստիտուցիոնալ խնդիրներ էլ կան: Այսպիսի ներդրումներ ներգրավելը հատկապես զարգացող երկրների համար շատ բարդ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում