Չնայած Հայաստանում հետընտրական ցնցումների մասին ինտենսիվ կանխատեսումներին, իրավիճակը հունիսի 20-ից հետո մնաց անփոփոխ: Հայաստանում նշմարվում է անգամ ոչ միայն գոհացուցիչ, այլ ինչ որ իմաստով կասկածահարույց անդորր:Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի և «ժողովորդավարական համախմբում» նախաձեռնության ղեկավար Սուրեն Պետրոսյանի հետ:
Մակեյանի կարծիքով՝ 5-րդ շարասյունը զինադադար է վերցրել. եթե իշխանությունը անգործություն դրսևորի, նոր ցնցումների ականատես կլինենք:
Պետրոսյանն էլ իր հերթին նշեց, որ այս ընտրությունների արդյունքներից պետք չէ հրժվել՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարված չէ: