Գործադիրը այսօր կայացած կառավարության նիստում սահմանել է, որ նոտարական գործողությունների կատարման համար պետական տուրքը կանխիկ գանձելիս անդորրագրի փոխարեն նոտարը պետական տուրք վճարողին պետք է տրամադրի հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն։
Ակնկալվում է, որ դա կնպաստի նոտարական ծառայությունների ավելի արագ և արդյունավետ մատուցմանը` կրճատելով քաղաքացու՝ ևս մեկ ավելի օղակի (բանկ) դիմելու պարտականությունը, նաև «մեկ պատուհանի» սկզբունքի արդյունավետ ներդրմանը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է այն խնդրի վրա, որ պետք է խուսափել բոլոր վճարումները նոտարներին վերապահելուց։ «Պետք է մտածել, որ քաղաքացիները կարողանան տեղում վճարել նաև քարտերով, – ասել է վարչապետը,- և հավելել.-Նոտարիատներում համապատասխան տերմինալների տեղադրման հարցում պետք է խնդրենք Կենտրոնական բանկի օժանդակությունը, որպեսզի քաղաքացին տեղում անկանխիկ վճարման հնարավորություն ունենա»։








































