Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտնել է մեծ ճգնաժամի մասին՝ կապված երկրի տարածքում կորոնավիրուսի տարածման հետ, որը սպառնում է երկրի անվտանգությանն ու քաղաքացիներին։ Առաջնորդը նման հայտարարությամբ է հանդես եկել Աշխատանքային կուսակցության նիստի ժամանակ, հայտնում է երկրի Կենտրոնական հեռագրային գործակալությունը։
Կիմ Չեն Ինը մեղադրել է պաշտոնյաներին «լուրջ միջադեպի» մեջ, սակայն չի հստակեցրել, թե խոսքն ինչի մասին է։ Նրա խոսքով՝ հիմնական գործոնը, որը խոչընդոտում է կարևոր հանձնարարությունների կատարմանը, բարձրաստիճան պաշտոնյաների անընդունակությունն ու անպատասխանատվությունն է։ Նա նշել է, որ պետք է համակուսակցական պայքար մղել գաղափարական թերությունների դեմ։
Ավելի վաղ Կիմ Չեն Ինը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեային սով է սպառնում՝ նախազգուշացնելով առաջիկա ծանր շրջանին պատրաստ լինելու անհրաժեշտության մասին։