ԱՄՆ-ը ռուսներից կենսանյութեր է հավաքել, ինչը հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչու են ռուս զինվորներն ավելի դիմացկուն, քան ամերիկացիները, ասել է Կուրչատովի ինստիտուտ ազգային հետազոտական կենտրոնի նախագահ Միխայիլ Կովալչուկը:
Ելույթ ունենալով Պետրովսկու անվան վիրաբուժության ռուսական ազգային կենտրոնում, Կովալչուկը հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ Միացյալ Նահանգները, որպես առանձին ծրագիր, Ռուսաստանի Դաշնությունում ռուսներից հավաքել էին հոդերի հեղուկի նմուշներ:
«Եվ դա շատ կարևոր է դիմացկունություն ապահովելու համար: Մեր զինվորը նրանց զինվորից ավելի դիմացկուն է համարվում», – ասել է Կովալչուկը:











































