Monday, 13 05 2024
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին

Վաշինգտոնի մտրակը Թեհրանի ուղղությամբ

ԱՄՆ-ը օդային հարվածների շարք է սկսել Իրաքում և Սիրիայում իրանամետ խմբավորումների հանդեպ: Ըստ տեղեկությունների, հարվածներ են հասցվել այդ խմբավորումների հենակետերին: Մեծ հաշվով, դրանք ոչ միայն իրանամետ խմբավորումներ են, այլ դրանցում կան թերևս նաև անմիջականորեն իրանյան ստորաբաժանումներ կամ նվազագույնը՝ ինստրուկտորներ: Այլ կերպ ասած, ԱՄՆ-ը անուղղակի հարվածներ է հասցնում Իրանի մերձավորարևլյան դիրքերին:

Հատկանշական է, որ դրանք տեղի են ունենում Իրանի նախագահի ընտրությունից հետո: Այդ ընտրության արդյունքում Իրանի նոր նախագահը պահպանողական թևից է՝ Գերագույն դատարանի նախագահ Իբրահիմ Ռեիսի: Ռեիսին պատրաստակամություն հայտնեց շարունակել միջուկային գործարքի շուրջ բանակցությունը, բայց զուգահեռ արեց նաև մի քանի կոշտ հայտարարություն: Դրանց իմաստն այն էր, որ Իրանը միջուկային գործարքը կշարունակի իր պայմաններով: Հասկանալի է իհարկե, որ նորընտիր նախագահ Ռեիսին պետք է աներ այդօրինակ հայտարարություն, հաշվի առնելով ներքին ընկալումների խնդիրը: Միաժամանակ սակայն, հնարավոր է եղել է նաև արտաքին ընկալումների խնդիր և Վաշինգտոնը մի կողմից ազդակներ հղելով պատժամիջոցների մի զգալի մասի չեղարկման պատրաստակամության վերաբերյալ, մյուս կողմից նաև գործի է դնում մտրակը՝ կարկանդակին զուգահեռ, ցույց տալով, որ պատրաստ է նաև այն իրավիճակին, երբ զարգացումը ընթանում է ապակառուցողական հունով և պահանջում կոշտ քայլեր:

Իրաքում և Սիրիայում իրանամետ խմբավորումների, այլ կերպ ասած Իրանի դիրքերին ուղղված հարվածներով ԱՄՆ վարչակազմը փորձում է Թեհրանին ակնարկել, որ բանակցության ապակառուցողական ընթացքը չի բխում հենց Իրանի շահից և այդօրինակ շրջադարձը չի տա ցանկալի հետևանք, ըստ այդմ չի աշխատի ԱՄՆ հետ ավելի կոշտ խոսելու նոր նախագահի հնարավոր մոտեցումը կամ փորձը: Որքա՞ն կշարունակվի ամերիկա-իրանյան հարաբերության հարցում այդ «զիգզագը»: Այստեղ հարկ է ուշադրություն դարձնել սակայն մի հանգամանքի, որ այդ հարաբերությունն այլևս իր հեռանկարների արեալով ընդգրկում է ոչ միայն կովկաս-մերձավորարևելյան տիրույթը, այլ նաև թերևս միջինասիական՝ Կասպիցի ավազանով: Դրա վկայությունն է այն, որ Աֆղանստանից ԱՄՆ և ՆԱՏՕ զորքի դուրսբերմանը զուգահեռ, Իրանը մեծ քանակությամբ զինուժ է կենտրոնացրել Աֆղանստանի հետ սահմանին: Թեհրանի համար ըստ էության բացվում է մի նոր թեժ կամ տաք ուղղություն, որը պահանջելու է լրացուցիչ ջանք, այն դեպքում, երբ Արևմուտքի պատժամիջոցները զգալիորեն թուլացնում են այդ ջանքի հնարավորությունը և դնում Թեհրանն ԱՄՆ, թե Չինաստան ընտրության դիլեմայի առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում