Նորվեգիայի ոստիկանությունը հիմքեր ունի ենթադրելու համար, որ Անդերս Բրեյվիկը, ով Ուտեյա կղզում տասնյակ մարդկանց սպանությունների և Օսլոյի կենտրոնում պայթյունի համար է մեղադրվում, նկարահանել է, թե ինչպես է գնդակահարել կղզում գտնվող մարդկանց:
Ինչպես հաղորդում է Sky News-ը` հղում կատարելով դատախազության ներկայացուցիչ Քրիստիան Հաթլոյին, նկարահանված սպանությունները առնվազն մեկ ժամ տևողություն պետք է ունենա:
Ըստ նրա քննիչներն ունեն մի շարք ապացույցներ, ըստ որոնց՝ Բրեյվիկը իր կողմից կատարվող սպանությունների 72 րոպեանոց տեսագրություն ունի:










































