Wednesday, 01 07 2026
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը

Ընդդիմությունն ուներ ավելի մեծ պոտենցիալ, բայց կոպիտ, ռազմավարական սխալներ թույլ տվեց

«Հայաստան» դաշինքը պետք է 180 աստիճանով փոխի իր ռազմավարությունը։ Թե հիմա ինչ պետք է անի՝ ինքը պետք է որոշի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝իշխող ուժն ապագայի օրակարգ չունի, որպես դրական ցուցիչ ներկայացրել է ասֆալտապատման աշխատանքը, բայց դա հավերժ լինել չի կարող․«Անընդհատ նախկիններին քննադատելն էլ չի լցնելու ՔՊ-ի ընտրողների «ստամոքսը»։ Դա ՔՊ-ի թույլ կողմն է և ենթադրում եմ, որ «Հայաստան» դաշինքը հենց դա է դարձնելու քննարկման առարկա»։

Արմեն Բադալյանի խոսքերով՝ ընտրական գործընթացը Հայաստանում չի ավարտվել․«Կան նաև ՏԻՄ մարմիններ, դրանք ևս շատ կարևոր են։ Ըստ տարածված խոսակցությունների՝ շատ մեծ է հավանականությունը, որ կարող են տեղի ունենալ Երևանի ավագանու նոր ընտրություններ։ Դա նույնպես աշխատանքի լայն հնարավորություն է ստեղծում։ Գյումրիում, Վանաձորում, խոշոր քաղաքներում ևս ընտրություններ են տեղի ունենալու առաջիկայում, ինչն աշխատանքի մեծ հնարավորություն է ստեղծում։ Այսինքն՝ ինչպես «Հայաստան» դաշինքն է ասել, ինքն օգտվելու է ԱԺ մանդատից հնարավոր բոլոր ճակատներում՝ Հայաստանի ներսում ու դրսում իշխանության դեմ պայքարելու համար»։

Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ» դաշինքին, մեր զրուցակիցն ասաց․«Այն, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը նշում է, թե իշխանությունը հաղթեց ընդդիմության սխալների պատճառով, ամենամեծ սխալը հենց ինքը թույլ տվեց, երբ քարոզարշավի ընթացքում ստվերեց «Պատիվ ունեմ» դաշինքի, ԱԱԾ նախկին տնօրենին։ Դրանով նա մեծ սխալ թույլ տվեց ու մեծապես նպաստեց գործող վարչապետի վերարտադրության իր կտրվածքով։ Թե ինչ պետք է անի «Պատիվ ունեմ» դաշինքը, ենթադրում եմ, որ «Հայաստան» դաշինքի ավելի քիչ տարբերակը։ Նրանք ընդամենը 7 մանդատ ունեն, բայց այդ 7 մանդատն էլ կարող են օգտագործել պատգամավորի գործունեությունից բխող ակտիվ քննադատություն իրականացնելու համար։ Կհաջողվի՞ նրանց ՏԻՄ ընտրություններում ունենալ հաջողություններ, նույնպես չի բացառվում, որովհետև ՀՀԿ-ն տարածքային կառույցներ ունի։ Միգուցե այս անգամ դա այնքան էլ չօգնեց, բայց գուցե փորձի այդ ընտրական գործընթացները հօգուտ իրեն հաջողությամբ ծառայեցնել»։

Խոսելով արտախորհրդարանական ուժերի մասին, մեր զրուցակիցը մեջբերեց վարչապետի նախաձեռնությունը՝ ստեղծել աշխատանքային մարմին հետագա համագործակցության մասին․«Բայց այդ ձևաչափը միշտ հօգուտ վարչապետի է լինելու, որովհետև նրանք դե յուրե լինելով ընդդիմություն դե ֆակտո պրոիշխանական գործունեություն են իրականցնելու։ Մոտավորապես այս գործունեությունն են իրականացնելու՝ մինչև որ լինեն այլ զարգացումներ։

Իշխանության ձեռքին լավ փաստարկ է այն, որ իշխանությունը զարգացման ծրագիր չունի։ Թե ինչքանով կկարողանան օգտագործել դա ՝չեմ կարող ասել, որովհետև նրանք մեծ պոտենցիալ ունեին մեծ տոկոսներ ստանալու, բայց շատ կոպիտ, ռազմավարական սխալներ թույլ տվեց։ Նույն էլ հիմա՝ ունեն պոտենցիալ, բայց կկարողանան, թե ոչ՝ ապագան ցույց կտա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում