Saturday, 20 06 2026
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը

Չեմ բացառում, որ ՀՀԿ-ն ու Վանեցյանը ԱԺ-ում միասին հանդես չգան. քաղաքական առումով նրանք անհամատեղելի են

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը

ՀՀԿ-ն այս խորհրդարանում ներկայացված է լինելու: Ինչպես եք գնահատում, Արթուր Վանեցյանը կարո՞ղ է  ընդհանրապես ներկայացնել ՀՀԿ-ն:

Վանեցյանը ներկայացնում է «Պատիվ ունեմ» դաշինքը, ՀՀԿ-ն առանձին ներկայացված չէ: Ես չգիտեմ՝ Ազգային ժողովում այդ դաշինքը կմնա, չի մնա: Դա կապված է նաև իրենց հարաբերություններից: Ես չեմ բացառում, որ ՀՀԿ-ն ու Վանեցյանը խորհրդարանում միասին հանդես չգան: Դա կախված է նրանից, թե խորհրդարանում նույն խմբակցությունում կլինեն, թե ոչ:

Սա ՀՀԿ-ի հաղթանա՞կն էր, թե ոչ, որ ամեն դեպքում մտան խորհրդարան:

Դե իրենք ընդամենը օրենքի ուժով մտան խորհրդարան որպես երրորդ ուժ: Սա ես հաղթանակ չեմ համարում, քանի որ իրենք չհաղթահարեցին 7 տոկոսի շեմը: Կարծում եմ՝ ինչքան ՀՀԿ-ն, այնքան էլ «Հայրենիք» կուսակցությունը դեր ունեցան և երկուսը միասին ստացան այս արդյունքը: Դա միայն ՀՀԿ-ի խնդիրը չէր: Սպասելիքներն ավելի մեծ էին, և ես էլ մտածում էի, որ այդ երկու ուժերը, որոնք տեղերում ունեն կառույցներ, ավելին կարող էին ստանալ: Բայց այն, որ չկարողացան 7 տոկոսը հաղթահարել, դա ինչ-որ բանի մասին խոսում է:

Վանեցյանը երեկ հայտարարեց, որ նախկին երեք նախագահների ժամանակ թալանված գումարների մեծ մասն իր ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ վերադարձվել է պետբյուջե: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, ստացվում է, որ այդ թալանած ղեկավարներից մեկի հետ էլ ճանապարհ է անցնո՞ւմ:

Ճիշտն ասած, ես Վանեցյանի և ՀՀԿ-ի միացումը ճիշտ չեմ համարում: Սովորաբար 1+1=2, բայց քաղաքականության մեջ լինում են դեպքեր, երբ ասենք, 2+2 հավասար է 1-ի կամ 3-ի: Ես այդ միանալը քաղաքական առումով հենց սկզբից ճիշտ չէի համարում, որովհետև Վանեցյանի կուսակցությունը լրիվ այլ հիմքեր ունի, ՀՀԿ-ն այլ: Ժամանակի առումով էլ Վանեցյանի «Հայրենիքը» բոլոր դեպքերում նոր կուսակցություն է, այնտեղ մարդիկ էլ փորձով զիջում են: Բոլոր դեպքերում այդ միացումը տարօրինակ էր և ՀՀԿ-ի տեսանկյունից, և Վանեցյանի: Համենայնդեպս, դա արհեստական եմ համարում, թե դրա նպատակն ինչ էր, ով ում ինչքանով օգուտ պետք է տար, ես չգիտեմ: Ես էլի եմ ասել, որ այդ դաշինքն արդյունք չէր կարող տալ: Բայց երևի ՀՀԿ-ն փորձել է դեմքը փոխած մտնի  խորհրդարան, իսկ «Հայրենիքին» էլ ՀՀԿ-ի փորձն է պետք եղել: Տրամաբանությունը դրան է տանում, բայց դա չէր կարող լավ արդյունք տալ, և ես լավ արդյունք չէի սպասում:

ՀՀԿ-ն շանս ունի՞ վերափոխվելու, նոր դեմքերով հանդես գալու: Ի վերջո, ամբողջ քարոզարշավը Սերժ Սարգսյանը տարավ:

Ես միշտ ասել եմ, որ ՀՀԿ-ն և ընդհանրապես, այն կուսակցությունները, որոնք իշխանություն են լինում, հետո թողնում են իշխանությունը, իրենք քաղաքական նոր ասպարեզ մտնելու համար անպայման պետք է և իրենց դեմքը փոխեն, և բովանդակությունը փոխեն: Պետք է  անպայման ընդունեն իրենց անցած սխալները, փորձեն սխալների ուղղում անել, չկրկնել այդ սխալները: Երբ մենք մի քանի հոգով դուրս եկանք Հանրապետականից, մեր հիմնավորումը հենց դա էր, որ կուսակցությունը պետք է անպայման վերափոխվի, ընդունի սխալները և չկրկնի, հանդես գա նոր դեմքերով: Հիմա էլ ՀՀԿ-ն պետք է բոլոր դեպքերում իր գործելակերպը, իր քաղաքական ուղղությունը փոխի: ՀՀԿ-ն երբ 1997 թվականին մտավ ասպարեզ, կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներով մտավ: Նա պետք է շարունակեր այդ ընթացքը և գնալով ինքնամաքրվեր: ՀՀԿ-ն անպայման կարող է  մնալ քաղաքական ասպարեզում, եթե իր դեմքը վերափոխի:

«Պատիվ ունեմ» դաշինքը երկար կյանք կունենա՞ խորհրդարանում, թե ինչ-որ պահից կպառակտվի՝ հաշվի առնելով, որ ինչպես ասացիք՝ իրենք տարբեր են իրենց բովանդակությամբ:

Ես չգիտեմ՝ իրենք ոնց կանեն, բայց քաղաքական առումով ես կարծում եմ, որ նրանք չեն կարող մշտապես մնալ միասին: Գուցե հանուն ինչ-որ բանի իրար պետք գալ ու մնալ, բայց քաղաքական առումով իրենք անհամատեղելի են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում