Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Եվրոպայի սիրտն ու առերեսումը Հայաստանում. դեմ առ դեմ նոր աշխարհակարգի հետ

Եվրամիության պատվիրակությունը՝ Ավստրիայի, Ռումինիայի և Լիտվայի արտգործնախարարների գլխավորությամբ, ժամանել է Ադրբեջան ու Հայաստան: Պատվիրակությունը ռեգիոն է ժամանում ԵՄ-ԱՄՆ Վեհաժողովից հետո, որի ամփոփիչ հայտարարության մեջ հիշատակված էր նաև Կովկասը, այդ թվում Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի ծիրում: Հայտնի է, որ Կովկասի երեք երկրները այդ ծրագրի անդամ են: Ընդ որում, ինտեգրացիան այդ իմաստով յուրաքանչյուրի դեպքում տարբեր մակարդակի վրա է: Վրաստանն օրինակ ասոցացման համաձայնագիր է ստորագրել վաղուց, օգտվում է ոչ վիզային ռեժիմից:

Հայաստանի պարագայում կա 2017 թվականի նոյեմբերի համապարփակ համաձայնագիրը, որն ավելի ցածր որակ ու մակարդակ է, քան Վրաստանը, բայց ավելի բարձր է՝ քան Ադրբեջանը: Եվ կա Ադրբեջանը, որը Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի անդամ է,սակայն չի համապատասխանում Եվրամիության արժեքներին որևէ շատ թե քիչ հիմնարար չափանիշով: Ահա այս «եռաստիճան» իրավիճակում առաջանում է հարց, թե ինչպիսի քաղաքականություն կարող է իրականացնել Եվրամիությունը Կովկասում, եթե հաշվի առնենք նաև Արցախի դեմ պատերազմի հանգամանքը, հետպատերազմյան իրողությունն ու ձևավորված ռուս-թուրքական «մոնիտորինգային» գործակցությունը: Եվրամիությանը չի մնացել տեղ, դա անկասկած է: Միաժամանակ, Եվրամիությունը չունի նաև ավելի վեր եղած հնարավորություն, այլ կերպ ասած՝ ազդեցության գործիքներ Թուրքիայի ու Ռուսաստանի հանդեպ: Դա ունի ԱՄՆ, հետևաբար այստեղ խաղի համար Եվրամիությանը անհրաժեշտ է ԱՄՆ գործուն աջակցությունը կամ այլ կերպ ասած՝ մանդատը: Կա՞ այդ մանդատը, թե՞ ոչ: Այդ իմաստով է հատկանշական, որ նախարարների գլխավորած պատվիրակության այցը տեղի է ունենում ԱՄՆ-ԵՄ Վեհաժողովից հետո, թեև այցի մասին հայտարարվել էր ավելի վաղ:

Ամբողջ հարցն այն է, որ Կովկասում ռուս-թուրքական օղակը կամ պատնեշը ճեղքելու համար Բրյուսելին հարկ կլինի թերևս առաջ քաշել նոր տրամաբանություն և աշխատանքի նոր մեթոդաբանություն: Մեծ հաշվով, 2013 թվականին ոչ միայն Հայաստանին պարտադրվեց եվրասիական բռնակցում, կտրելով եվրաասոցացման գործընթացը, որը մոտենում էր բարեհաջող ավարտին, այլ ըստ էության Կովկասը արգելափակվեց Եվրամիության համար: Թվում է, թե մնաց Վրաստանը, որը շարժվեց առաջ և ի վերջո ստորագրեց Ասոցիացիան: Ամբողջ հարցն այն է սակայն, որ Կովկասը, որպես ռազմա-քաղաքական, աշխարհաքաղաքական միավոր, հետխորհրդային աշխարհում կառուցված է ոչ թե վրացական, այլ հայկական կամ արցախյան առանցքի շուրջ: Ըստ այդմ, հնարավոր էր հաստատվել Վրաստանում, բայց դա չէր նշանակում հաստատվել Կովկասում:

Որովհետև, ռուս-թուրքական տանդեմը փոխեց իրավիճակը արցախյան գոտում և արմատապես փոխվեց ուժերի հարաբերակցությունն ամբողջ ռեգիոնում և Վրաստանը ինչ որ իմաստով վերածվեց լուսանցքային գոտու: Արցախի դեմ 44-օրյա պատերազմն իր հետևանքով ցույց տվեց, որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին ոչ միայն Հայաստանն են զրկել Եվրաասոցացումից, այլ Եվրամիությանն են զրկել Կովկասից: Եվ հիմա, Եվրամիությունը ունի վերադարձի մի ճանապարհ՝ այնտեղով որտեղով որ նրան «դուրս են դրել» Կովկասից՝ Հայաստան ու Արցախ: Ընդ որում, դա թերևս հասկացավ Եվրոպայի խորհրդի նախագահ Տուսկը, որն այժմ գլխավորում է ԵԺԿ, որը 2019 թվականին Եվրոպայի Խորհրդի նախագահի պաշտոնին հրաժեշտ տալուց առաջ վերջին այցը կատարելով Կովկաս, Հայաստանում հայտարարեց, որ այստեղ բաբախում է Եվրոպայի սիրտը:

Ակնառու է, որ Կովկասում իր դերն ու հեռանկարային տեղը հստակեցնելու համար, Եվրամիությունը պետք է վերանայի Հայաստանում իր դերն ու տեղը: Այն, ինչ եղել է մինչ այժմ, ոչ միայն չի եղել արդյունավետ, այլ ըստ էության բերել է Կովկասի կոորստի, և կորուստների նաև Հայաստանի համար: Հետևաբար Հայաստանում է ոչ միայն Եվրոպայի սիրտը, այլ նաև առերեսումը՝ նոր աշխարհակարգի խորքային խնդիրների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում