Monday, 13 05 2024
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է

Ալիևի, Էրդողանի ու Պուտինի նպատակն է՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն դուրս թողնեն ու իրենք երեքով հարցերը լուծեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ զրուցակիցները շարունակել են մտքերի փոխանակումը ԼՂ շուրջ իրավիճակի վերաբերյալ:

Դրական գնահատական է տրվել ռազմական գործողությունների և կրակի դադարեցման վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքին:

Թուրքիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման ապահովմանն ուղղված ռուսական ջանքերին:

Վերահաստատվել է համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը` այդ թվում տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների տնտեսական զարգացման և վերականգնման շահերից ելնելով։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով՝ պաշտոնական  հաղորդագրության մեջ նշվածը ամբողջությամբ չի արտացոլում խոսակցության իրական բնույթը․«Այս հեռախոսազրույցը, սակայն, պետք է դիտարկել ԱՄՆ-ի՝ տարածաշրջան վերադառնալու համատեքստում։ Որպեսզի այդ վերադարձը կայուն լինի, նա պետք է գոնե ամրապնդի նախկին դիրքերը Հարավային Կովկասում։ Պատերազմը ճիշտ է  սանձազերծված էր Արցախի դեմ, բայց  թիրախում Հայաստանն էր։ Ու ամբողջ նպատակը Ֆրանսիային, ԱՄՆ-ն խաղից դուրս թողելն էր։ Պուտինի աշխարհաքաղաքական նպատակը հենց դա էր ու դա նրան հաջողվեց։ Մեր հաղթանակը գողացավ տվեց ադրբեջանցիներին՝ ներքին թափթփուկ հայ տականքների՝ Վիտալիի, Ռոբերտի, Սեյրան Օհանյանի աջակցությամբ։ Մեր այսպես  կոչված պարտությունից մի քանի օր առաջ հանգուցյալ Կոմանդոսը հայտարարեց, որ եթե կասեցնենք այս  լայնամասշտաբ հարձակումը, կանցնենք հակահարձակման։ Հավանաբար՝ մի բան գիտեր։ Բայց Պուտինն ու նրա շոշափուկները մեր հաղթանակը վերցրեցին ու տվեցին Ադրբեջանին»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Չաքրյանն ընդգծեց՝ քանի որ Ֆրանսիան արդեն վերադառնում է, ակտիվորեն հետաքրքրվում ղարաբաղյան հարցով, ռուս-թուրքական կողմը մտահոգվելու առիթ է ունենում․«Նրանք ուզում են, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն չխառնվեն ու իրենք երեքով այս հարցը լուծեն՝ Ալիև, Էրդողան, Պուտին»։

Թուրքագետի խոսքերով՝ Հայաստանի ընտրությունները կարևոր էին հետագա կայունացման իմաստով, բայց Հայաստանը պետք է էապես վերանայի Ռուսաստանի հանդեպ իր քաղաքականությունը․«Այդքան զոհ ենք տվել, 18-20 տարեկան մատաղ սերունդ։ Չեմ ասում՝ պատերազմ հայտարարենք Մոսկվային, բայց մի քիչ ավելի զուսպ ու արժանապատիվ մոտեցում պետք է ցույց տանք։ Չի կարելի է անընդհատ Լավրով կոչեցյալ կեղտին կամ Պուտին շնորհակալություն հայտնել։ Այս պատերազմի ծրագիրը այդ տականք Լավրովն է  մշակել, եթե ես սա գիտեմ, Փաշինյանն էլ պետք է իմանա։  Ինչի՞ համար են այդ շնորհակալությունները, որ Ղարաբաղն արդեն գոյություն չունի՞»։

Չաքրյանը հիշեցնում է ՆԱՏՕ-ի հայտարարությունը՝ առ այն, որ նրա դռները բաց են Ուկրաինայի ու Վրաստանի համար․«Ռուսաստանի  նպատակն է ՆԱՏՕ-ին այստեղից դուրս թողելը։ ԽՍՀՄ փլուզումից ի վեր պայքար է գնում Ռուսաստանի ու արևմուտքի միջև։ Ռուսաստանն ուզում է Հարավային Կովկասում իր դիրքերը վերականգնել, իսկ արևմուտքը՝ դուրս վտարել։ Հայաստանը Ռուսաստանի՝ Հարավային Կովկասում մնալու երաշխիքն է, դրա համար էլ չի ուզում, որ մենք ազատ շունչ քաշենք, որ կարողանանք թշնամիներով շրջապատված լինենք, խեղճ լինենք ու կառչենք Ռուսաստանի պոչից։ Դրա համար էլ մեր բոլոր հաջողություններին Պուտինը դեմ է։ Ամբողջ պատմությունը սա է, բայց դա նրան չի հաջողվելու։ Եթե այս անգամ էլ Չեչնիայում նոր պատերազմ սկսվի, առաջինի պես չի լինելու, կարող է Չեչնիան էլ կորցնի։ Այսինքն՝Ռուսաստանը նաև Հյուսիսային Կովկասը կորցնելու վտանգի առաջ է կանգնում։ Շատ հնարավորություններ էլ չունի։ Վերջին տարիներին հաճախակի է շրջանառվում ռուսական տրիլիոնի խնդիրը։ Դրանք Պուտինի ու նրա մերձավոր շրջապատի տրիլիոններն են, որոնք կարող են սառեցնել ու առգրավվել։ Դա էլ մեծ  հաճույքով կանեն»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ Նիկոլ Փաշինյանին լավ չընդունելու պատճառներից մեկը մտավախությունն է, որ նա կարող է Հայաստանը ոտքի կանգնեցնել․«Չեմ ասում, որ Նիկոլն իդեալական լիդեր է։ Նա բազում թերություններ ունի, քաղաքականությունից առանձնապես չի հասկանում, ելույթները անհավասարակշիռ են։ Գնում  է Սյունիքի մի գյուղում խոսում է այնպես,ինչպես եվրոպացի լիդերների հետ հանդիպմանը։ Գյուղացուն գուցե հաճելի է, բայց եվրոպացիների հետ այլ մակարդակով պետք է խոսել։ Նա այդ մակարդակը չունի, չի էլ ուզում խոսել։ Նույն բանն ասում է  թե՛ Շուռնուխում և թե՛ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպմանը։ Դա լուրջ չէ։ պետք է ուշադիր լինի դեսպաններ նշանակելուց։ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Ռուսաստանը շատ կարևոր են։ Եվ պետք է այնպես անել, որ Պուտինի հայատյաց շոշափուկներից չլինեն ու իրենց գործը լավ իմանան։ Բայց այս ամենի հետ հանդերձ ես ուրախ եմ, որ Փաշինյանն ընտրվեց, թեպետ անձամբ իրեն չեմ տվել ձայնս»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում