Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի որոշում է կայացրել

Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այսօր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրաապարակել է Սուրեն Խաչատուրովն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը (KHACHATUROV v. ARMENIA Application no. 59687/17 հղումը մեկնաբանություններում):

Այս վճռով Դատարանը ճանաչել է Սուրեն Խաչատուրովի Կոնվենցիայի 3-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքների խախտում և արգելում է Սուրեն Խաչատուրովի արտահանձնումը: Այս գործն այն մասին է թե ինչպես են Հայաստանի Հանրապետությունում հարգվում, երաշխավորվում և պաշտպանվում, այս դեպքում, խոշտանման և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքները:

Այս գործը մի յուրօրինակ կամուրջ է Հայաստանի անցյալի, ներկայի և ապագայի միջև, որին մասնակցել են և մասնակցում են ինչպես ՀՀ նախորդ կառավարությունն այնպես էլ ներկա կառավարությունը, մասնակցելու է նաև ապագա կառավարությունը:

Այս գործն արտացոլում է իրավունքի ընկալումը ինչպես նախորդ կառավարության, այնպես էլ հետհեղափոխական կառավարության, գլխավոր դատախազության և դատարանների կողմից: Այս գործը ևս մեկ կարևոր ցուցիչ է լինելու նրա, թե ինչպիսին է եղել արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպիսին է հիմա և ինչպիսին կլինի ապագայում:

Արդյոք արդեն երկրորդ անգամ ժողովրդի լայն վստահությունը և քվեն ստացած իշխանությունը կգտնի ուժ և կարողություն ժողովրդին մատուցելու իրական արդարադատություն և վերացնելու այն արատավոր կորիզը որ տասնամյակներ կեղեքում և կործանում է մարդկանց ճակատագրերը ….

Ստորև ներկայացնում եմ գործն ամփոփ, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմելու կարևոր փաստերի և այսօր «արդարադատություն» իրականացնող ների էության մասին (դատավորներ Էդիկ Ավետիսյան, Մխիթար Պապոյան, Ալեքսանդր Ազարյան և իհարկե Վճռաբեկ դատարանի քրեական պալատ): 14.04.2017թ. դատավոր Էդիկ Ավետիսյանը բավարարել է Ս.Խաչատուրովին ժամանակավոր կալանավորելու միջնորդությունը՝ անտեսելով նրա առողջական վիճակը: 30.05.2017թ. վերաքննիչ դատարանի դատավոր Մ.Պապոյանը մերժել է վերաքննիչ բողոքը: 19.05.2017թ. դատավոր Էդիկ Ավետիսյանը բավարարել է Ս.Խաչատուրովի նկատմամբ արտահանձնելու համար կալանավորում կիրառելու մասին միջնորդությունը և կիրառել է կալանք 2 ամիս ժամկետով՝ անտեսելով նրա առողջական վիճակը: 19.07.2017թ. վերաքննիչ դատարանի դատավոր Մ.Պապոյանը մերժել է վերաքննիչ բողոքը՝ անտեսելով պարոն Խաչատուրովի առողջական վիճակը և տեղափոխման պարագայում նրա կյանքին սպառնացող վտանգը փաստող բժշկական փաստաթղթերը: Դատավորն առանց խորանալու հարցի զգայունության մեջ (առանց քննարկելու այն փաստարկը որ Ս.Խ.-ի կյանքին վտանգ է սպառնում հենց տեղափոխման պրոցեսում) համարել էր որ լիովին բավարար են ՌԴ գլխավոր դատախազության լրացուցիչ երաշխիքն առ այն, որ Ս.Խաչատուրովը կտեղափոխվի հատուկ պահակախմբով մասնագիտացված բժշկական աշխատակցի ուղեկցմամբ և որ եթե հաջողվի Ս.Խաչատուրովին ՌԴ տեղափոխել ողջ, ապա նրան նախնական կալանքի այնուհետև պատիժը կրելու ընթացքում կտրամադրվի բժշկական օգնություն: Բացի դրանից դատավոր Մ.Պապոյանը, պարզելով որ Ս.Խ-ին անհրաժեշտ է թարգմանիչ, որոշում էր կայացրել թարգմանիչ ներգրավելու վերաբերյալ, սակայն հետագայում թարգմանիչ չէր հրավիրվել, և գործը քննվել էր առանց թարգմանչի և չէր էլ տրամադրվել որոշման թարգմանությունը: 21.08.2017թ. վճռաբեկ դատարանի բողոքը բավարարելու մասին որոշում. Վճռաբեկ դատարանը փաստել էր, որ Ս.Խ.-ի իրավունքներն ու պարտականությունները չեն պարզաբանվել վերաքննիչ դատարանի կողմից և թույլ է տրվել օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում: Վճռաբեկ դատարանը չէր անդրադարձել տեղափոխման ընթացքում Ս.Խ.-ի առողջությանն ու կյանքին սպառնացող վտանգի հարցին: 07.09.2017թ. դատավոր Էդ. Ավետիսյանն ընդունել է որոշում արտահանձնման համար կալանավորման ժամկետը երկարաձգելու մասին: Հիշյալ որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան և բողոքը քննել է վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը: 17.10.2017թ. Բողոքի քննության ընթացքում Ս.Խ.-ի առողջական վիճակը վատանում է և դատական նիստը ընդմիջվում է շտապ բժշկական օգնություն հրավիրելու նպատակով: Հրավիրված շտապօգնության բժիշկները շտապ առաջին օգնություն ցուցբերելուց հետո հոսպիտալացման ցուցում են տալիս և Ս.Խ.-ն տեղափոխվում է դատապարտյալների հիվանդանոց:

Սակայն դա չի խանգարում պարոն Ալեքսանդր Ազարյանին գործի քննությունը շարունակել և որոշում կայացնել նրա բացակայությամբ: 17.10.2017թ. որոշմամբ պարոն Ալեքսանդր Ազարյանը որոշել էր (ընդամենը մեկ պարբերությամբ), որ Ս.Խ.-ի կալանավորման ժամկետը պետք է երկարացնել նրան քրեական պատասխանատվության հարցը լուծելու, ՌԴ-ին տեղեկացնելու և արտահանձնումը կազմակերպելու համար:

Բացի դրանից, պարոն Ալեքսանդր Ազարյանը համարել էր, որ նշված ժամանակն անհրաժեշտ է նաև ՀՀ վերաքննիչ դատարանին՝ քննության, ինչպես նաև վերաքննիչ դատարանի որոշումն անհրաժեշտության դեպքում բողոքարկելու համար:

Պարոն Ալեքսանդր Ազարյանը վերաքննիչ բողոքը մերժել էր՝ նաև հաշվի առնելով այն, որ արտահանձնելու համար կալանավորման ժամկետը չի գերազանցում 8 ամիսը: Այնուհետև, վերաքննիչ դատարանի դատավոր պարոն Ալեքսանդր Ազարյանը քննել էր վճռաբեկ դատարանի կողմից 21.08.2017թ. բեկանման արդյունքում արտահանձնման վերաբերյալ գործը:

25.10.2017թ. է Ս.Խ.-ի պաշտպանը միջնորդություն է ներկայացնում դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին (միջնորդության հիմքում դրված էին Ս.Խ.-ի բժշկական հետազոտությունները, ախտորոշումներն ու բժիշկների եզրակացությունները նրա ծանր առողջական վիճակի վերաբերյալ) : Սակայն վերաքննիչ դատարանի դատավոր պարոն Ալեքսանդր Ազարյանը գտել էր, որ միջնորդությունն անհիմն է և պետք է մերժել այն՝ հաշվի առնելով ՌԴ գլխավոր դատախազության երաշխիքներն առ այն, որ անհրաժեշտության դեպքում Ս.Խ.-ին կտրամադրվի բժշկական օգնություն և դեռ ավելին՝ կալանքի կամ պատիժը կրելու ընթացքում կտրամադրվի նաև տեսակցության հնարավորություն: 25.10.2017թ. վերաքննիչ դատարանի դատավոր պարոն Ալեքսանդր Ազարյանը քննում է Ս.Խ.-ին ՌԴ արտահանձնման թույլտվության վերաբերյալ բողոքը և ինչպես դատավոր Մ.Պապոյանը որոշում է, որ տեղափոխման ընթացքում Ս.Խ.-ի առողջությանն ու կյանքին սպառնացող ռիսկը լիովին փարատում է ՌԴ գլխավոր դատախազության լրացուցիչ երաշխիքը առ այն, որ Ս.Խաչատուրովը կտեղափոխվի հատուկ պահակախմբով մասնագիտացված բժշկական աշխատակցի ուղեկցմամբ և որ եթե հաջողվի Ս.Խաչատուրովին ՌԴ տեղափոխել ողջ, ապա նրան նախնական կալանքի այնուհետև պատիժը կրելու ընթացքում կտրամադրվի բժշկական օգնություն:

Այնուհետև բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժում է Վճռաբեկ դատարանը: Արդյունքում Ս.Խ.-ն կալանքի տակ է պահվում օրենքով թույլատրված ամբողջ 8 ամիս ժամանակահատվածով, ինչից հետո մինչ օրս ստանում է բուժում և սպասում իր ճակատագրի լուծմանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում