Այսօր տեղի է ունեցել 12 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 860 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 675 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 185 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 982 մլն 551 հազար դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.6107% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.6600%: Աճուրդին մասնակցել է 7 դիլեր:









































