«Առաջին լրատվականի» աղբյուրների համաձայն, Երևանում գործող մանր կրպակների ապամոնտաժման շուրջ ստեղծված աղմուկի պատճառով լարվել են վարչապետ Տիգրան Սարգսյանի և քաղաքապետ Կարեն Կարապետյանի հարաբերությունները:
Մասնավորապես Տիգրան Սարգսյանին վրդովվեցրել են կրպակների ապամոնտաժման խնդրի հետևանքով առաջացած բողոքի ակցիաները, որոնք հասցեագրվում են կառավարությանը, այն դեպքում, երբ հանձրարականը և իրագործումը գտնվում է բացառապես քաղաքապետարանի գործառույթների տիրույթում։
Մեր աղբյուրների համաձայն, վարչապետն այս առավոտ խիստ հրահանգել է քաղաքապետին այնպես հիմնավորել և իրականացնել իր որոշումը, որ արդյունքում առաջացած բողոքի ալիքն այլևս չուղղվի կառավարություն:










































