Monday, 13 05 2024
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել

Գիտնականներն ապացուցել են, որ կարտոֆիլն առողջարար է

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ խաշած կամ խորոված կարտոֆիլ ուտելը իջեցնում է արյան ճնշումը և օգնում կանխել հիպերտոնիան: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Nutrients ամսագրում:

Արևմտյան բնակչության սննդակարգում կալիումի հիմնական աղբյուրը կարտոֆիլն է: Պերդյուի համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են կալիումի հավելումների ազդեցությունը արյան ճնշման և սրտանոթային հիվանդությունների ռիսկի այլ գործոնների վրա:

Կլինիկական փորձարկումներում ներգրավվել է 30 տղամարդ և կին, որոնց մոտ ախտորոշվել է հիպերտոնիա կամ նախահիպերտենզիա: Արդյունքները վկայում են, որ խորոված կամ խաշած կարտոֆիլ ուտելը հանգեցրել է սիստոլիկ զարկերակային ճնշման իջեցման՝ համեմատած այն վերահսկող խմբի հետ, որը սնվել է բնորոշ ամերիկյան սննդակարգով, որը, սակայն, չի պարունակել կարտոֆիլ:

Հեղինակները պարզել են նաև, որ, ի հեճուկս տարածված այն համոզման, որ կարտոֆիլ ֆրին՝ կարտոֆիլը պատրաստելու բարձր կալորիականությամբ տարբերակը, վնասակար է սրտանոթային համակարգի համար, 330 կալորիա պարունակող ֆրիի ամենօրյա մատուցումը բացասաբար չի ազդում անոթների վրա:

Կարտոֆիլի օգտակար ազդեցությունը հիմնված է այն փաստի վրա, որ այն նվազեցնում է նատրիումի պահպանումը մարմնում, և, այս առումով, գիտնականները պարզել են, որ այն նույնիսկ ավելի լավ է աշխատում, քան կալիումով սննդային հավելումները:

Գիտնականները նշում են, որ իրենց եզրակացությունները, որոնք հիմնված են սահմանափակ տվյալների վրա, նախնական են, քանի որ սա առաջին կլինիկական փորձարկումն է, որն ուսումնասիրում է զարկերակային ճնշման վրա սննդի միջոցով կալիումի ազդեցությունը: Հեղինակների կարծիքով ՝ կարտոֆիլի օգտակար հատկությունների և դրանց պատրաստման եղանակի միջև կապ հաստատելու համար անհրաժեշտ են ավելի շատ հետազոտություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում