Հրապարակախոս, խմբագիր Վասակ Դարբինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
««Հայաստան» դաշինքը հայտարարում է, որ չնայած իրենց կատարած բազմաբնույթ ընտրախախտումներին, ընտրակեղծիքներին, բաժանած ընտրակաշառքներին, վատնած ահռելի միջոցներին և սանձազերծած մեդիատեռորին՝ իրենք ստացել են իրենց ակնկալածից զգալիորեն քիչ՝ ընդամենը 21 տոկոս ձայն, որը հնարավորություն չի տալիս բռնազավթել իշխանությունը: Այդ իսկ պատճառով դաշինքը կդիմի Սահմանադրական դատարան՝ իրենց օգտին չքվեարկած ՀՀ քաղաքացիներից պահանջելու նյութական վնասների փոխհատուցում, ինչպես նաև ընտրությունների արդյունքների չեղարկում: «Միայն այդ կերպ հնարավոր կլինի վերականգնել արդարությունը Հայաստանում»,- ասված է դաշինքի հայտարարության մեջ»: