Անկարան և Վաշինգտոնը երկկողմ հարաբերություններում նոր դարաշրջան են թևակոխում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՝ մեկնաբանելով հունիսի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ հանդիպման արդյունքները:
«Թուրքիան և ԱՄՆ-ը երկկողմ հարաբերություններում նոր դարաշրջան են թևակոխում՝ դրական և կառուցողական հիմքի վրա»,- ասել է նախագահ Էրդողանը հեռուստաուղերձում։
Նրա խոսքով ՝ Թուրքիայում պատրաստ են զարգացնել դաշնակցային հարաբերությունները ԱՄՆ-ի հետ և հավատում են, որ ժամանակի ընթացքում բոլոր տարաձայնությունները կհաղթահարվեն։ Նա հավելել է, որ Թուրքիայի միակ պահանջն է՝ հարգել իր ինքնիշխան իրավունքները բոլոր քաղաքական և տնտեսական ոլորտներում և աջակցել ահաբեկչական կազմակերպությունների դեմ նրա պայքարին։
Ավելի վաղ Էրդողանը Բայդենի վարչակազմին մեղադրել էր այն բանում, որ նա, ինչպես և նախորդները, շարունակում է աջակցել Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ), որին Անկարայում համարում են ահաբեկչական կազմակերպություն: