Թեթև տուրիստական ինքնաթիռը վթարի է ենթարկվել և պայթել Ֆրանսիայի արևելքում գտնվող Սավուա դեպարտամենտում, ինչի հետևանքով զոհվել է ինքնաթիռում գտնվող երկու մարդ:
Ինքնաթիռը կործանվել է ուրբաթ երեկոյան՝ մոտ 1,1 հազար մետր բարձրության վրա: Ականատեսը վթարի մասին տեղեկացրել է արտակարգ իրավիճակների ծառայություններին:
Միջադեպի հանգամանքները պարզվում են: