Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Քարոզարշավի ծրագրային մասը թերի էր․ այս պահի դրությամբ որևէ ուժ 50+1 տոկոս ձայն չի հավաքի

«Քարոզարշավը կարճ տևեց, բայց կարող ենք ասել, որ հիմնական մասնակիցները  տեխնոլոգիապես թերի քարոզարշավ արեցին, բազմաթիվ տեխնոլոգիաներից չօգտվեցին, ինչը անհրաժեշտ էր անել իրենց թեկնածուին լիարժեք ներկայացնելու համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նրա դիտարկմամբ՝ գործող վարչապետին լրացուցիչ տեխնոլոգիաները չէին օգնի, բայց մյուս թեկնածուների ՝ «Հայաստան» դաշինքի ու «Պատիվ ունեմ»-ի պարագայում այդ տեխնոլոգիաները կարող էին օգնել․«Հավանաբար հաջորդ անգամ դա կիրականացնեն։ Բովանդակային տեսակետից նույնպես չէի ասի, թե խիստ հարուստ քարոզարշավ էր։ Իհարկե յուրաքանչյուրն ըստ իր ընտրազանգվածի ներկայացնում էր համապատասխան բովանդակություն և այնպես չէ, որ բովանդակություն որպես այդպիսին առհասարակ չի եղել։ Բայց կարող եմ ասել, որ բավականաչափ թերի էր քաղաքական-ծրագրային մասը; Դա չի նշանակում, որ ընտրությունների ժամանակ ընտրողները հատուկ սպասում են ծրագրերին ու ըստ այդ ծրագրերի քվեարկում, բայց այնուամենայնիվ, քանի որ ընտրությունների ժամանակ պետք է  քաղաքական ասելիքը լավ ներկայացնես, դու դա պետք է դա անես բոլոր ոլորտներում՝ այդ թվում նաև ծրագրային ոլորտներում։ Դա ևս տեղի չունեցավ, կամ եղավ, բայց թերի»։

Քաղտեխնոլոգի խոսքերով՝ դիտարկումները ցույց են տալիս, որ  կողմնորոշվելու հետ կապված քարոզարշավի ընթացքում եղել են որոշ փոփոխություններ․«Բայց արդյոք  չկողմնորոշված ընտրազանգվածը ամբողջովին է կողմնորոշվել, դա արդեն ցույց կտա քվեարկությունը»։

Մեր զրուցակիցը նշեց՝ քաղաքական ուժերը հիմնականում հենվեցին Հայաստանում ստեղծված իրավիճակի վրա․ «Սա ոչ թե սովորական արտահերթ ընտրություններ են, ինչպես օրինակ Իտալիայում, Շվեդիայում, եվրոպական այլ երկրներում, սրանք ընտրություններ են, որից վեց ամիս առաջ Հայաստանը կապիտուլյացիոն պայմանագիր է կնքել, Հայաստանն էլ 5000 զոհ է տվել։ Ելնելով ստեղծված  իրավիճակից ու կարճ ժամկետից, այդքան մեծ ուշադրություն չդարձվեց ծրագրային, այսինքն՝ գաղափարական հատվածին։ Դա թերություն էր։ Այո, ժամանակը շատ չէր, բայց քաղաքական ուժը  պարտավոր էր դա լիարժեք ներկայացնել, թեկուզ եթե դա հետաքրքրում է ընդամենը հինգ տոկոսին։ Օբյեկտիվ պայմանները հասկանալի էր, բայց արձանագրենք, որ թերություն էր»։

Արմեն Բադալյանը այս պահի դրությամբ չի կարծում, թե որևէ ուժ կհավաքի 50+1 տոկոս ձայն․ «Ես նշել եմ, որ 4 ուժ է մուտք գործելու խորհրդարան, բայց քանի որ չկողմնորոշված ընտրազանգվածի թիվը բավականին բարձր է մնում, դրա նույնիսկ մեկ կամ երկու տոկոսի կողմնորոշվելը կարող է  օգնել, որ հինգերորդ կամ վեցերորդ տեղում գտնվող քաղաքական ուժին մտնի խորհրդարան։ Դրա համար  այդ 4 ուժից բացի, հնարավոր է, որ չկողմնորոշված ընտրազանգվածի շնորհիվ ևս մեկ կամ երկու ուժ մտնի խորհրդարան։ Կան ուժեր, որոնք ունեն երկուսուկես, երեք կամ չորս տոկոս ձայն և պատկերացրեք եթե չկողմնորոշված ընտրազանգվածի  կեսը ձայն տա այդ կուսակցությանը, նա կստանա 5 տոկոս ու ավել  և մուտք գործել խորհրդարան։ Այդ սցենարը միանգամայն հնարավոր է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում