Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Հարավային Կովկասը Արևմուտքի և ՆԱՏՕ-ի համար լաբորատորիա է, իսկ մենք` փորձաճագարներ

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Ռուսաստանի Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը:


– Վերջին շրջանում շատ է քննարկվում ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հղած ուղերձը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին: Սարգսյանն ու Ալիևն արդեն պաշտոնապես իրենց պատասխանն ուղարկել են Մեդվեդևին, և կան կարծիքներ, թե հայկական պատասխանը բացասական է, իսկ Ադրբեջանի պատասխանը դրական է, քանզի Մեդվեդևի ուղերձում ներառված են այն տասը առաջարկությունները, որոնք Ալիևն արել է կազանյան հանդիպման ժամանակ: Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն է Մեդվեդևի ուղերձի բովանդակությունը, և ինչքանո՞վ է մեծ հավանականությունը, որ Հայաստանը բացասական պատասխան է տվել Մեդվեդևին:


– Այդ ուղերձի բովանդակությունը մինչ օրս հայտնի չէ, հետևաբար շատ դժվար է որևէ մեկնաբանություն անել այդ առումով:


– Այդուամենայնիվ, Հայաստանի բացասական պատասխանը ինչքանո՞վ կարող է ինքնուրույն լինել, չե՞ք կարծում արդյոք, որ եթե Հայաստանը բացասական պատասխան է տվել Մեդվեդևին, ապա դրանից կարելի է ենթադրել, որ հայկական կողմը երաշխիքներ է ստացել Արևմուտքից:


– Չեմ կարող պատկերացնել, թե ինչպիսին կարող են լինել այդ երաշխիքները: Ի՞նչ կարող է երաշխավորել Արևմուտքը, թե կլուծի ղարաբաղյան հարցը հօգուտ Հայաստանի՞, կասկածում եմ, որ Արևմուտքն ունի նման հնարավորություն: Այստեղ ամենուր գործում է այն հայտնի «ճոճանակը»` կամ Հայաստանը, կամ Ադրբեջանը. տալիս են երաշխիքներ Երևանին, փչացնում են հարաբերությունները Բաքվի հետ, կանգնում են Բաքվի կողքին, փչացնում են հարաբերությունները Երևանի հետ: Այս հարցում, Արևմուտքի համար իրավիճակը ոչ մի բանով լավ չէ, քան Ռուսաստանի կամ մեկ այլ միջնորդի համար:


– Վերջին շրջանում Հայաստանի շփումները ԱՄՆ-ի հետ առավել ակտիվ են դարձել. առաջիկայում կայանալու է հայ-ամերիկյան զորավարժություն, խորանում են  ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները: Պարոն Միխեև, Ձեր գնահատմամբ ինչքանո՞վ են Հայաստանի նման քայլերը համապատասխանում հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակին և ինչպե՞ս է այդ ամենին վերաբերվում Ռուսաստանը:


– Բնականաբար, Ռուսաստանին ձեռնտու չէ, որ ՆԱՏՕ-ն մտնի տարածաշրջան: Երևանն, իհարկե, կարող է նման խաղեր խաղալ, բայց փորձը ցույց է տալիս, որ այնտեղ, որտեղ  հայտնվում է ՆԱՏՕ-ն, որոշ ժամանակ անց պատերազմ է սկսվում: Չէ՞ որ ՆԱՏՕ-ն ռազմական կազմակերպություն է, ոչ թե մանկական բարեգործական հիմնադրամ: Դրա մասին երբեմն մոռանում են: Ավելին` ՆԱՏՕ-ն ոչ միայն կազմակերպություն է, այլ գործիք՝ Արևմուտքի աշխարհաքաղաքական ծրագրերն իրականացնելու համար, իսկ այդ ծրագրերը շատ հազվադեպ են հաշվի առնում այն երկրի հետաքրքրությունները, որտեղ դրանք իրականացվում են: Մի խոսքով ասած` ՆԱՏՕ-ի և Արևմուտքի համար այս տարածաշրջանը ոչ ավելին է, քան փորձարկումների լաբորատորիա, իսկ մենք էլ նրանց համար փորձաճագարներ ենք: Հարավային Կովկասի հարցում դա ակնհայտ է` Արևմուտքին անհրաժեշտ է ելք Իրանի հյուսիսային սահմաններին, ինչպես նաև հարակից շրջաններից արևմտյան շուկաներ ածխաջրածնի փոխանցման ծրագրի իրականացման համար ռազմական աջակցություն, ահա և վերջ: Երկրները, որոնք թույլ են տալիս ՆԱՏՕ-ին մուտք գործել իրենց տարածք դառնում են այդ ծրագրերի իրականացման հարթակ, ինչն էլ նշանակում է, որ կարող են հայտնվել կրակի գծում:


– Ռուսաստանի հարաբերությունները Ադրբեջանի հետ մեծ հաշվով տնտեսական և ֆինանսական են, Թուրքիայի հետ էլ վերջին շրջանում բավականին ակտիվորեն են զարգանում հարաբերությունները: Մյուս կողմից շատ արևմտյան փորձագետներ չեն հերքում ԼՂ-ում կարճ կամ պատահական պատերազմի վերսկսման հավանականությունը: Հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ Ռուսաստանի փոխշահավետ հարաբերությունները, ինչպես նաև հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, պատերազմի վերսկսման դեպքում ինչպիսի՞ն կլինեն Ռուսաստանի քայլերը, ի՞նչ կնախընտրի Ռուսաստանը` ռազմավարական գործընկերությո՞ւնը, թե՞ տնտեսական հարաբերությունները:


– Ռուսաստանը ոչ մի դեպքում չի մասնակցի պատերազմական գործողություններին և ոչ մեկի օգտին: Ռուսաստանը, որպես միջնորդ, մասնակցում է բանակցային գործընթացին հենց այն նպատակով, որ թույլ չտա պատերազմը:


ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, թե ԵՄ-ն կարող է մասնակցել ԼՂ հարցի կարգավորմանը նաև ֆինանսական աջակցությամբ: Պարոն Միխեև, ինչպե՞ս եք գնահատում ԵՄ-ի նկրտումները՝ ակտիվորեն մասնակցություն ունենալ կարգավորման գործընթացին և չկա՞ արդյոք հավանականություն, որ ԵՄ-ն ցանկանում է փոխարինել հենց Ռուսաստանին:

– Փողը սիրում են բոլորը, եթե Եվրոպան ավելորդ փողեր ունի, ապա, իհարկե, կգտնվեն դրանք ստանալ ցանկացողներ: Բայց իմ համար այդքան էլ պարզ չէ, թե կոնկրետ ինչ են նշանակում  «ֆինանսական աջակցություն» խոսքերը: ԵՄ-ն ցանկանում է գնե՞լ կոնֆլիկտի կողմերին: Կարծում եմ Եվրոպան, որն ինքն է ճգնաժամի մեջ, նման չափերի կաշառքներ չունի: Չնայած, հնարավոր է, որ Եվրոպան կունենա գումար՝ առանձին քաղաքական գործիչներին գնելու համար, չէ՞ որ դա ավելի էժան է, քան մի ամբողջ երկիր գնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում