Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Վրաստանում տեղաշարժի սահմանափակումների մեղմացումը առաջին հերթին կվերաբերի միայն երկու անգամ պատվաստված անձանց․ Գամկրելիձե

Համաձայն Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի՝ համակարգող խորհրդի այսօրվա նիստին քննարկվել են նաև ամբողջությամբ պատվաստված բնակչության համար խրախուսական միջոցառումներ սահմանելու հարցը:

Ինչպես հայտարարել է Գամկրելիձեն, եթե տեղաշարժի սահմանափակումը մեղմացվի, առաջին հերթին այն կվերաբերի միայն երկու անգամ պատվաստված անձանց:

«Այսօր մենք քննարկեցինք նաև խրախուսման միջոցառումները, որ կրկնակի պատվաստված մարդկանց դեպքում պարտադիր թեստավորում այլևս անհրաժեշտ չլինի: Բացի այդ, եթե պարետային ժամի հետ կապված մեղմացնող քայլ ձեռնարկվի, առաջին հերթին այն կվերաբերի միայն երկու անգամ պատվաստված անձանց»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն:

Այն հարցին, թե արդյո՞ք պատվաստված անձանց արտոնություններ սահմանելը չի լինի խտրական մոտեցում, Գամկրելիձեն ասել է, որ ընդհակառակը, դա բոլորի համար խթան կդառնա՝ պատվաստվելու:

«Ինչու պետք է խտրականություն լինի, ընդհակառակը, մենք բոլորս պետք է պատվաստվենք: Աշնանը մենք անպայման պետք է անվտանգ գնանք դպրոցներ, այսինքն՝ բոլոր ուսուցիչները պետք է երկու անգամ պատվաստվեն, ինչպես նաև համալսարանները, ուսանողները և բոլոր դասախոսները պետք է երկու անգամ պատվաստվեն, եթե ուզում ենք հաղթահարել վարակը: Պատվաստվելու հնարավորություն բոլորի համար կլինի, ես կարող եմ հաստատել, որ հուլիսի առաջին շաբաթվանից Վրաստանը կունենա այնքան պատվաստանյութ, որ այն հասանելի լինի բոլորին»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում