Friday, 26 04 2024
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը

Քոչարյանը համակարգային կոռուպցիայի ճարտարապետն է և գլխավոր շահառուն. Նա տանել չի կարողանում կրթված մարդկանց

Սորոսական գրասենյակները կարգելվեն կամ դրանց գործունեությունը խիստ կսահմանափակվի: Այդ մասին հունիսի 13-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում նախընտրական քարոզարշավի հանրահավաքի ընթացքում հայտարարել է երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքով՝ նախ կձևավորվի օրենսդրական բազա, որից հետո կամ կսահմանվեն խիստ կսահմանափակումներ, կամ այդ կազմակերպությունների գործունեությունը կարգելվի: «Կամ նրանք կարգելվեն, կամ կգործառնեն՝ որպես միջազգային գործակալներ խիստ վերահսկողության ներքո»,-ասել է Քոչարյանը: Նա հիշեցրել է, որ նույն այդ արևմտյան երկրներում գործում են խիստ սահմանափակումներ արտաքուստ ֆինանսավորվող կազմակերպությունների գործունեության կապակցությամբ:

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Քոչարյանի դիտարկմանը, նկատեց, որ որքանով ինքը տեղյակ է Բաց հասարակության հիմնադրամները ֆինանսավորում են Հայաստանի մի շարք ոլորտներում հասարակական կազմակերպությունների իրականացվող ծրագրերը: Հայտնի է, որ այն ֆինանսավորել է նաև Երևանի պետական համալսարանին և անգամ Հայ առաքելական եկեղեցուն: «Հիմա Քոչարյանը ո՞ր գործերի համար է պատրաստվում փակել ԲՀՀ գրասենյակները: Կռահում եմ, օրինակ, որ Քոչարյանը իր անձնական թշնամի կարող է համարել ոչ միայն ԲՀՀ-ին, այլ բոլոր այն կազմակերպություններին և փորձագետներին, ովքեր ֆինանսավորում են հակակոռուպցիոն հետազոտություններ և կոռուպցիայի դեմ պայքարը, քանի որ ինքը Հայաստանի նորանկախ հանրապետությունում համակարգային կոռուպցիայի ճարտարապետն է և գլխավոր շահառուն: Կամ, օրինակ, նա կարող է դժգոհ լինել նրանից, որ ԲՀՀ-ն ֆինանսավորում է Հայաստանով մեկ գրադարանային ցանցերի զարգացումը, դրանց էլեկտրոնայնացման աշխատանքները, քանի որ Քոչարյանը տանել չի կարողանում կրթված մարդկանց: Կարելի է նաև կռահել, որ Քոչարյանը, օրինակ, ահավոր նեղված է, որ ԲՀՀ-ն ֆինանսավորել է հայաստանյան բուհերի զարգացումը, քանի որ դա հենց այն միջավայրն է, որը ծնունդ է տալիս մտածող, առաջադեմ երիտասարդության, որը միշտ էլ դեմ է եղել ցանկացած ջեբկիր ավտոկրատի՝ լինի դա Քոչարյանը թե նրա ժառանգորդ Սերժ Սարգսյանը»,-ասաց Խուշուդյանը՝ հավելելով, որ ընդհանրապես, Քոչարյանը, հավանաբար վրեժ ունի լուծելու ոչ միայն ԲՀՀ հայաստանյան գրասենյակից, այլ ամբողջ քաղաքացիական հասարակությունից, որը պայքարել է Հայաստանում ժողովրդավարության, ազատ մամուլի, ազատ ընտրությունների ինստիտուտի հաստատման համար: «Բայց զավեշտն այն է, որ Քոչարյանը այժմ փորձում է ռեվանշի հասնել, իշխանության գալ՝ հայ ժողովրդի երկարատև պայքարի արդյունքում ձևավորված հենց այդ ժողովրդավարական իստիտուտները օգտագործելով, իսկ ես կասեի՝ չարաշահելով»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում