Twitter-ը այժմ հնարավորություն է տալիս պատկերների ուղղակի վերբեռնում կատարել, ինչպես դա արվում էր հատուկ միջնորդավորված ծրագրերի միջոցով:
Վերբեռնված նկարի փոքրացրած տարբերակը կհայտնվի տեքստային մասում: Շուտով հնարավորություն կստեղծվի պատկերասրահ ստեղծել: Օժանդակ ծրագրերը կշարունակեն գործել, իսկ փակ հաշիվների պատկերները չեն հրապարակվի` հաղորդվում է thenextweb.com կայքում:
Վերբեռնված նկարները պահվելու են Twitter-ի գործընկեր Photobucket ծառայության օգնությամբ: