Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Ինչպե՞ս է իրականացվում թափառող շների դեմ պայքարը Հայաստանում

Երևանում թափառող շների դեմ պայքարը իրականացվում է մրցույթի միջոցով ընտրված ընկերության կողմից։ Այդ մրցույթում արդեն վեցերոդ տարին է՝ հաղթող է ճանաչվել «Յունիգրաֆ-իքս» կազմակերպությունը, որն իր ծրագիրը իրականացնելու համար գումար (տարեկան 0.5 միլիոն ԱՄՆ դոլար) է ստանում պետբյուջեից։ Երևանում 2006-2010 թթ. և 2011 թ. հունվար-փետրվար ամիսներին, այսինքն՝ 5 տարի 2 ամսում, կատարվել է գործողություն 121.027 շան նկատմամբ, որոնցից 36.127-ը ստերջացվել է, 1.374-ը քնեցվել, 83.526-ը «վնասազերծվել», այսինքն՝ սատկացվել։ Այս թվերը ներկայացնում է ընկերության պաշտոնական կայքը (www.animalscity.am)։

Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնում է Pro Paws ՀԿ-ի նախագահ Նարե Արամյանը, հրապարակված այս թվերը անհեթեթ են և հավանական չեն Երևանի պես փոքր քաղաքի դեպքում։

«Այդ քանակության շների նկատմամբ գործողություն չէր կարող կատարվել, դա անհնար է, քանի որ ժամանակահատվածը կարճ է, դիակների թաղման համար չկա համապատասխան չափանիշներով տարածք, բնութագրիչների համաձայն՝ դիրք, կլիմա, սնունդ, բնակչության խտություն, տիրույթում այդքան շուն չի կարող լինել»,- ասում է Նարե Արամյանը։

Նման թվեր հրապարակելով, իբր մեծ աշխատանքը ներկայացնելով՝ ընկերությունը հավակնում է հերթական անգամ շահել մրցույթում և նորից պետբյուջեից գումարներ ստանալ։

«Յունիգրաֆ-իքս» ընկերության գործունեության մեջ կա ևս մեկ կարևոր սխալ. խնդիրն այն է, որ, ինչպես վաղուց ապացուցված է, շների սպանդը չի լուծում խնդիրը։ Բոլոր քաղաքակիրթ երկրներում կատարվում է միայն շների ստերջացում։
Իսկ «Յունիգրաֆ-իքս»-ը հայտարարում է, թե 5 տարի 2 ամսում սպանել է 83.526 կենդանիներին։

«Հայաստանում չկա քնեցման համար անհրաժեշտ համապատասխան դեղորայք, իսկ այն դեղորայքը, որից, իրենց իսկ խոսքերով, օգտվում է «Յունիգրաֆ-Իքս»-ը՝ լիդոկայինը, միայն տանջամահ է անում կենդանիներին»,- ասում է Նարե Արամյանը։ Բացի այդ, ընկերությունը նախապատվությունը տալիս է ոչնչացման մեթոդին, քանի որ դա կատաղություն է առաջացնում շների մոտ և «հիմնավորում» թափառող շների ոչնչացման մեթոդը։

Pro Paws-ը ռազմավարական ծրագրեր է իրականացնում։ Ինչպես հայտնում է ՀԿ նախագահը՝ Pro Paws-ը դիմել է վերջին երեք քաղաքապետերին, սակայն որևէ փոփոխություն չի գրանցվել։ Այժմ ՀԿ-ն պայքարում է, որպեսզի ՀՀ ԱԺ-ն ընդունի Ընտանի կենդանիների պաշտպանության եվրոպական կոնվենցիան։ «Կարևոր չէ, թե որ կամ ում ընկերությունն է այս ամենը իրականացնում, կարևորն այն է, որ վատ է դա կենդանիների համար։ Ահա թե ինչու մենք ուզում ենք հասնել օրենքի միջոցով հարցի լուծմանը»,- ասում է նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում