Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Վիեննա ՝ միջուկային գործարքի շուրջ բանակցությունները շարունակելու համար: Այս մասին Արաղչին գրել է շաբաթ օրը՝ իր Telegram ալիքում: Նա նաև նշել է, որ Վիեննայում Միավորված հանձնաժողովի նիստը կսկսվի օրվա երկրորդ կեսին:
Միջուկային գործարքի շուրջ բանակցություններին կմասնակցեն Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Իրանի ներկայացուցիչները: