Monday, 13 05 2024
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար

Հայաստանն ունի չօգտագործված տնտեսական պոտենցիալ. Այնուհանդերձ տարին կփակենք առնվազն 4% տնտեսական աճով

Համաշխարհային Բանկը Հայաստանի տնտեսական աճը վերանայել է 0.3 տոկոսային կետով։ Եթե 2021թ հունվարին ակնկալվում էր, որ տնտեսական աճը կկազմի 3.1%, ապա հունիսի հրապարակման մեջ կանխատեսվող 3.4% ։

Համաշխարհային Բանկը 2021թ համար աշխարհի կտրվածքով կանխատեսում է 5.6% տնտեսական աճ։ Հիշեցնենք, որ 2021թ հունվարին կանխատեսվում էր, որ տնտեսական աճը 2021թ աշխարհում կկազմեր 4%։

Շուրջ 1.6 տոկոսային կետով վերանայումը դեպի վեր հիմնականում պայմանավորված է պատվաստանյութերի առկայությամբ և պատվաստվածների թվի աճով։

Տնտեսագետ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ այս նոր կանխատեսումը պայմանավորված  է մի քանի հանգամանքով։ Բայց մի բան ակնհայտ է, որ կորոնավիրուսով պայմանավորված պահպանողական սցենարները փոփոխվել են, ավելի լավատեսական են դարձել.«Այս հեղինակավոր կառույցների գնահատականն ավելի է ամրապնդում մեր կողմից իրականացված պնդումները, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսության վերականգնման տեմպերը մի փոքր ավելի առաջանցիկ են, քան կանխատեսվում էր։ Սա արտաքին աչքով  իրականացված կանխատեսում էր։ Բայց ես ուզում եմ ընդգծել, որ հատկապես զարգացող  երկրների համար, եթե մեկը փորձի վերլուծություն իրականացնել և տեսնել, թե արժույթի միջազգային հիմնադրամը, համաշխարհային բանկը ինչ կանխատեսումներ են արել, ինչ արդյունքներ են ակնկալում, ապա կտեսնի, որ  զարգացող երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, ապա այդ երկրների համար  կանխատեսումն ավելի մեծ տատանվողականություն ունի, քան այնպիսի երկրների համար, որոնք իրենց պոտենցիալն ամբողջությամբ են իրականացնում։ Բայց իմ կարծիքով Հայաստանն ունի չօգտագործված տնտեսական պոտենցիալ, որի մասով միջոցառումների արագացումը կարող է այս ցուցանիշն ավելի վեր բարձրացնել։ Իմ գնահատմամբ տարին այնուհանդերձ առնվազն 4 տոկոս տնտեսական աճով կփակենք»,-ասաց Մանուկյանը՝ ավելացնելով, որ սա մեզ համար չի կարող բավարար լինել և մենք խրոնիկ խնդիր ունենք, որը առկա է եղել ինչպես նախկինում, այնպես էլ հիմա։ Դա կապիտալ ծախսերի իրականացումն է, որը մեծացնում է  մեր տնտեսության պոտենցիալը, որը կորոնավիրուսով ու պատերազմական գործողություններով էլ ավելի նվազել էր։ «Մենք մեր պոտենցիալը դեռ ամբողջությամբ չենք օգտագործել»,-ասաց տնտեսագետը։

Մեր դիտարկմանը՝ էկոնոմիկայի նախարարը երկնիշ տնտեսական աճ է ակնկալում, դա որքանով է իրատեսական, տնտեսագետը պատասխանեց.«Ոչ միայն էկոնոմիկայի նախարարը, այլ շատ տնտեսագետներ երկնիշ տնտեսական աճը որպես հնարավորություն միշտ դիտարկել են։ Այլ հարց է որ մենք պետք է հասկանանք, թե  որն է այն հավանական տնտեսական աճի միջակայքը, որը ներկա պահին, ներկա հնարավորություններով կարող է գեներացվել։ Ամենահավանական սցենարը գտնվում է 3.5-5 տոկոս տնտեսական աճի միջակայքում։ Մնացած մասով կանխատեսումների հավանականություն կա, բայց այդ հավանականությունը շատ ավելի նվազ է, քան այն սցենարը, որը որ ես նշեցի»։

Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, ներքաղաքական իրավիճակի կայունացումից հետո կարո՞ղ ենք ակնկալել, որ տնտեական աճի միտումները ավելի կբարձրանան, տեմպն ավելի կարագանա, Մանուկյանը պատասխանեց, որ այս հարցը երկու մասի պետք է բաժանել՝ անորոշություն՝ պայմանավորված քաղաքական անկայունությամբ ու ընտրություններով։ Սա ազդում է պոտենցիալ ներդրողների  վրա, որոնք հայ գործարարներ են և ուզում են հասկանալ՝ ինչ է տեղի ունենում և նոր իրենց քայլերը կատարեն։ Ներկա վիճակն ազդում է նաև օտարերկրյա  ներդրողների վրա, որոնք ևս ցանկանում են որոշակիություն տեսնել.«Պատկերավոր ասած՝ ուզում են հասկանալ՝ դեմոկրատական գործընթացներ են հաղթելու, թե նախկինում տիրող բարքերը։ Սա կարևոր արձանագրում է և սա հարցի քաղաքական բաղադրիչն է։ Բայց կա նաև ընդհանուր, տնտեսության զարգացման բաղադրիչը, որի մասին ես խոսեցի։ Մենք պետք է աստիճանաբար կապիտալ ծախսերը, մեծ պրոյեկտներ իրականացնելով առաջ գնալ։ Դրանցից է վերականգնվող էներգետիկան, որի մասով բավական մեծ դրական տեղաշարժեր կան։ Այնուհանդերձ մենք այս մասով խնդիրներ ունենք լուծելու»,-ասաց Մանուկյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում