Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Սա հերթական արտահերթ ընտրությունն է, որից հետո կլինեն էլի արտահերթ ընտրություններ

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ կիսում է Հայաստանի ՄԻՊ-ի մտահոգությունները նախընտրական շրջանում հայաստանյան քաղաքական գործիչների կողմից օգտագործվող բռնություն ու ատելություն պարունակող խոսքի հետ կապված:

Freedom House-ի բնորոշմամբ՝ սա նպաստում է կործանարար բևեռայնացմանն ու ատելության խոսքի տարածմանը, քանի դեռ Հայաստանը վերականգնվում է Լեռնային Ղարաբաղի պատերազմից ու պատրաստվում է պատմական խորհրդարանական ընտրություններին:

Այս խնդրի առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենայկի ղեկավար Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Միանշանակ է, որ քարոզչությունն ընթանում է այնպիսի բառապաշարով, որ հանրության կողմից քաղաքական գորըծընթացների մասնակցության մակարդակը ծրագրային, բովանդակային խնդիրներից իջեցվում է մինչև կենցաղային մակարդակի և նպաստում լյումպենացմանը: Սա տխուր պատկեր է, որովհետև մենք ակնկալում ենք, որ այն մարտահրավերները, որն ունի Հայաստանը պատերազմից հետո ՝ անվտանգային, ժողովրդավարության, մարդու իրավունքների,  պետության զարգացման և հետագա գոյատևման հետ կապված, դրանց լուծման մեթոդների, մեխանիզմների ուղղությամբ պետք է գնար բանավեճը, քննարկումը: Դա են ակնկալում քաղաքացիները: Հանրությանը պետք չի ներկայացնել, թե ինչ խնդիրներ ունենք, պետք է ասել, թե ինչպես են լուծվելու դրանք և ով ինչ առաջարկներ ունի:
Ցավոք սրտի, այդ հարթության մեջ չի տեղի ունենում հանրային խոսքը, ու դա շատ մտահոգիչ է: Մտահոգիչ է նաև, որ ատելության խոսքը շեղում է բուն օրակարգային հարցերից: Քաղաքացիները պետք է  ընտրություն կատարեն ոչ թե նայելով, թե ով ում խոսքով հաղթեց, ով ավելի շատ կարող է դիմացինին վատ վիճակի մեջ դնել  այդ բառապաշարի տեսակետից, այլ գաղափարական, բովանդակային մոտեցումներով: Սա հեռացնում է հանրությանը բովանդակային ընտրություն կատարելուց»:

Նրա խոսքով, երկար ժամանակ քաղաքական համակարգը գտնվել է կաղապարների մեջ, և այն փաստը, որ 25 ուժեր են առաջադրվել, խոսում է այն մասին, որ գործող իշխանությունները, այն նույն մեթոդները չեն կիրառում, ինչ նախկինները:. «Նախկինում իշխանությունից բացի այլ կուսակցությունները առաջադրվում էին նախնական պալատական և գրասենյակային համաձայնությունների արդյունքում: Եզակի դեպքերը, որոնք համաձայնություններից դուրս էին, ենթարկվում էին հետապնդումների, կամ էլ համակարգային ընդդիմության կարգավիճակում էին գտնվում: Սա կարծես առաջին ընտրությունն է, երբ նման վերահսկողություն քաղաքական գործընթացների նկատմամբ իշխանության կողմից չկա: Սա ազատության մասին է խոսում: Բայց սա այնպիսի ազատություն է, որը բնորոշ է երկար ժամանակ պարփակված վիճակում գտնված  և ազատության մեջ հայտնվածներին, երբ քաղաքակիրթ քաղաքական մշակույթը չունեն:

Մյուս կողմից, սրան նպաստում է այն մոտեցումը, որ իբր իշխանությունը գտնվում է փողոցում և ով ասես, կարող է վերցնել: Նախկինները, որոնք մնացին անպատիժ, բայց զգացին, որ հեղափոխական փոփոխությունները վտանգում են իրենց գոյությունը, նրանք ամեն քայլի դիմելու են, որ այս ընտրությունն օգտագործեն իրենց ռեինկարնացիայի համար»,-ասաց Արթուր Սաքունցը:

Նա ցավով նկատեց, որ այս վարքագիծն իր  ազդեցությունն ունենում է գործընթացների վրա, և իշխանությունը, որը պետք է համակարգային փոփոխություններ կատարեր, որպեսզի խոսույթը այս պայմաններում ունենար բոլորովին այլ բովանդակություն, այդ վարքագիծը նրա մոտ առաջացնում է էմոցիոնալ պոռթկում և դրանով է պայմանավորված, որ փորձ է արվում նման հռետորաբանությամբ լրացնել իր չարածը:

«Կրկնեմ, որ սա երկար ժամանակ ավտորիտար կառավարման, մեր կառավարման համակարգի չկայացած լինելու  հետևանքն է: Այսպիսի իրավիճակ կար անկախությունից հետո, երբ խորհրդային ռեժիմից հետո տեղի ունեցան առաջին ընտրությունները: Այդ ժամանակ էլ շատ մեծ թվով ուժեր էին ներգրավված: Բայց մեր ավտտորիտար ուժերը նույնիսկ գերազանցեցին Խորհրդային ռեժիմին կոռումպացվածության մակարդակով»,-ընդգծեց Սաքունցը:

Նա բացառեց, որ կարող է բանը հասնել քաղաքացիական պատերազմի. «Չի լինի նման բան, որովհետև ՀՀ-ում քաղաքացիներն իրենց մեծամասնությամբ շատ ավելի պատասխանատու են երկրի ճակատագրի հանդեպ, քան որոշ քաղաքական ուժեր: Բայց որ փորձ կանեն թեժացնել և պղտոր ջրում ձուկ բռնելուն ուղղված քայլեր կլինեն, դա միանշանակ է: Ես խիստ կասկածում եմ, որ իրենք որևէ արդյունք կունենան, ինչպես օրինակ աջակցություն չստացան այն մարդիկ և ուժերը, որոնք նոյեմբերի 9-ի գիշերը հարձակվեցին պետական շենքերի վրա:

Այն մեթոդները, որոնք փորձեցին կիրառել՝ շահարկելով խնդիրները, զուտ իրենց իշխանատենչության համար, դա աջակցություն չստացավ քաղաքացիների կողմից: Սա պետք է հստակ դաս լինի որոշ ուժերի համար:Այստեղ նաև իշխանությունն իր պատասխանատվությունն ունի այն առումով, որ պետք է բավական լուրջ վերանայի իր գործելաոճը, վստահի ՀՀ քաղաքացիներին, որը երբեք տուրք չի տա արկածախնդրությանը և չգնա այդ սադրանքներին, չօգտագործի այն բառամթերքը, որ հիմա օգտագործում է»:

Արթուր Սաքունցը համոզմունք հայտնեց, որ հունիսի 20-ի ընտրությունները վերջին արտահերթ ընտրությունը չի լինելու. «Սա հերթական արտահերթ ընտրությունն է, որից հետո կլինեն էլի արտահերթ ընտրություններ: Մենք գտնվում ենք ժողովրդավարության կայացման ցավոտ գործընթացի մեջ և ձևավորվում է նաև քաղաքական մշակույթը, քաղաքական համակարգը, քաղաքական բառապաշարը: Միշտ էլ հետավտորիտար ժամանակահատվածում, հեղափոխությունից հետո գործընթացներն ունեցել են նման դրսևորումներ, սա անխուսափելի է: Բայց Հայաստանն այսօր ունի այնպիսի լուրջ մարտահրավերներ, որ կուզենայինք տեսնել բոլորովին այլ բովանդակության ու մակարդակի մրցապայքար»,-ընդգծեց նա:

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում