Friday, 26 04 2024
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Վաղ թե ուշ Ռուսաստանի վրա ճնշումը կմեծանա, և նա ստիպված կլինի նստել բանակցությունների սեղանի շուրջ ՝Արցախի կարգավիճակի հետ կապված

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն անհրաժեշտ է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, բայց հիմա պետք է շեշտը դնել ոչ թե դրա, այլ տարածաշրջանը խաղաղ կյանքի վերադարձնելու վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հասկանում եմ, որ հիմա շատերն ասում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չլուծված է մնացել։ Դա պետք է վերջնական համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որոնք այս փուլում, հավանաբար, պետք է ոչ թե արծարծեն կարգավիճակի խնդիրը, այլ գործակցեն վստահության միջոցառումների ամրապնդմանը, մարդասիրական հարցերի լուծմանը, որ հայերն ու ադրբեջանցիները նորից միասին ապրեն անվտանգության ու տնտեսական բարեկեցության մեջ։ Այդ ժամանակ, հավաստիացնում եմ ձեզ, մի քանի տարուց, եթե նման կյանք հաստատվի, կարգավիճակի հարցն ավելի հեշտ կլուծվի», – ասել է Լավրովը։

«Հելսինկյան-92» նախաձեռնության արցախյան կոմիտեի համակարգող, իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշեցրեց՝  2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո, որը նշանակում է Լեռնային արաբաղի օկուպացիայի սկիզբը, ինքը   մեզ հետ զրույցում նշել է,  որ այդ հայտարարությունը ոչինչ չասող  փաստաթուղթ է միջազգային իրավունքի համատեքստում ․«Այն չի կարող լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ամբողջությամբ։ Վերջնական լուծումը վստահված է ԵԱՀԿ Մինսկի խմբին»։

Օհանջանյանի դիտարկմամբ՝  Լավրովի հայտարարությունը նոր չէ․«Նախկինում այս մասին խոսում էր Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ռուսաստանը համաձայն է, որ խնդիրը չի կարգավորվել, և կարգավիճակի հարցը պետք է լուծվի միջազգային մակարդակով, բայց կարծում է նաև, որ այժմ այդ հարցը լուծելու ժամանակը չէ: Ի՞նչ է դա նշանակում. «Հիմա ժամանակը չէ»: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում Ռուսաստանի հազարավոր օկուպացիոն զորախմբերի առկայությունը՝ դժվար չէ ենթադրել, որ Ռուսաստանը ժամանակ է պահանջում խուսափել միջազգային հանրության հերթական պատժամիջոցներից` Լեռնային Ղարաբաղում չհամաձայնեցված ագրեսիվ գործողությունների պատճառով Լեռնային Ղարաբաղը ոչնչացնելու համար»։

Ըստ նրա՝ համաձայնվելով  խնդրի չլուծված լինելու հետ, որն առաջին հերթին կապված է Ղարաբաղի  կարգավիճակի հետ, բայց միևնույն ժամանակ առաջարկելով հետաձգել այս քննարկումը, Ռուսաստանը մի կողմից ցուցաբերում է ճկունություն ՝ ցույց տալով համաձայնություն, որ հարցը պետք է քննարկվի, դրանով իսկ նվազագույնի հասցնելով հնարավոր պատժամիջոցները միջազգային հանրության կողմից: «Մյուս կողմից, խոսելով հետաձգման  մասին, նա ցանկանում է երկարաձգել իր  միանձնյա  մնալը Ղարաբաղի տարածքում `որպես միակ խաղաղապահ ուժ, որպեսզի կարողանա ճիշտ ժամանակին լուծել ժամանակակից օրակարգից բխող խնդիրները: , Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ վաղ թե ուշ Ռուսաստանը պետք է բացահայտի այն շղարշը, թե ինչու է իր սցենարի համաձայն սանձազերծված պատերազմի միջոցով իրականացրել Լեռնային Ղարաբաղի ռազմական օկուպացիան: Կարծում եմ, որ Ռուսաստանը չունի ո՛չ ֆինանսական, ո՛չ էլ տեխնիկական միջոցներ ամբողջությամբ կյանքի կոչելու այն ծրագիրը, որն իրականում գտնվում է 44-օրյա պատերազմի քողի հետևում: Սպասենք և կտեսնենք, որ Ռուսաստանի վրա ճնշումը կմեծանա, և նա ստիպված կլինի նստել բանակցությունների սեղանի շուրջ ՝ կապված Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հետ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում