Ռյազանի Ն․Ա․ Սեմաշկոյի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 3, վիրավորվել՝ 8 մարդ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային վարչությունից։ Տուժածները հոսպիտալացվել են։ Տարհանվել է 35 մարդ։ Նշվում է, որ մահվան դեպքերը գրանցվել են շմոլ գազից թունավորման հետևանքով։
Բռնկման մասին ահազանգը ստացվել է 03։36-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակի հետ)։ Կես ժամ անց հրդեհը տեղայնացվել է մոտ 15 քմ տարածքում, իսկ 04։19-ին՝ լիովին մարվել։
Հրդեհը կարող էր բռնկվել բժշկական սարքավորումների էլեկտրալարերից կամ կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով, հստակ պատճառը հայտնի չէ։