Մերձմոսկովյան Միտիշի քաղաքում փնտրում են գոլֆ-ակումբից փախած արջին

Ռուսաստանի Դաշնություն Մերձմոսկովյան Միտիշի ուժայինները փորձում են բռնել մասնավոր գոլֆ-ակումբից փախած արջին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս պահին դեռևս հայտնի չէ կենդանու գտնվելու վայրը: Պարզվում են կենդանու՝ ակումբից փախչելու պատճառները: