Monday, 13 05 2024
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը

Հայտնի է «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական կարգախոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Անվտանգ հայրենիք, հզոր պետություն» կարգախոսով: Այս մասին ասաց ԲՀԿ ցուցակի երրորդ համար, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացմանը:

«Այս կարգախոսը պատահական չէ ընտրված, որովհետև այսօր մեր երկրի, պետության բացարձակ առաջնահերթությունն անվտանգությունն է, դրանից հետո նոր՝ տնտեսության զարգացումն ու հզոր պետության ստեղծումը»,-ասաց Տոնոյանը:

Նա վստահեցրեց, որ կուսակցությունը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ունենալու է շատ ակտիվ մասնակցություն, լինելու են հանրապետության բոլոր մարզերում, ունենալու են հանդիպումներ, ներկայացնելու են նախընտրական ծրագիրը: Տոնոյանը բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց զերծ մնալ ատելության, թշնամանքի խոսքի տարածումից այս քարոզարշավի ընթացքում: «Մեր հասարակությունը «սևերի և սպիտակների» բաժանումը, հետևողականորեն ատելության, թշնամանքի, միմյանց հանդեպ անհանդուրժողականության մթնոլորտի տարածումը որևէ դեպքում որևէ լավ բանի չի հանգեցնելու»,-ասաց նա:

Տոնոյանն անդրադարձավ նախընտրական ծրագրի մի քանի դրույթի: Դրանում նշված է 10 մարզերի համաչափ զարգացման առաջնահերթությունը, կա նաև երիտասարդ ընտանիքների համար մատչելի սոցիալական բնակարանաշինություն իրականացնելու վերաբերյալ դրույթ: «Արժանապատիվ, նվազագույն աշխատավարձ, թոշակներ ունենալու հարցի կարգավորումը ևս կուսակցության առաջնահերթությունների շարքում է»,-ասաց Տոնոյանն ու վստահեցրեց, որ իրենք վստահաբար գիտեն, թե ինչպես կյանքի կոչել դրանք:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7-ին, կտևի մինչև հունիսի 18-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում